Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ի վրա օտար ուժի ազդեցությունը սկսվել է անկախանալուց անմիջապես հետո․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հուլիս 19,2020 00:17

 Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հայտնի լրագրող Արամ Աբրահամյանի հետ զրուցելիս դուք ասում եք. «Հայաստանի քաղաքացին հեռավոր գյուղում իր տանը հեռուստացույցի առաջ նստած լսում է, որ այս իշխանությունը դավադրության մեջ է օտար ուժերի հետ, որպեսզի ինչ-որ բան անի: Այն որպես ի գիտություն ընդունեց, բայց ինքը ոնց պիտի եզրակացնի՝ այս հայտարարությունը ճիշտ է, թե սխալ: Սա շատ լուրջ խնդիր է: Եվ եթե իսկապես դա այդպես է, օրինակ, եթե ես որևէ օտար ուժի հետ դավադրության մեջ եմ՝ ես պետք է դատվեմ: Ասում են, որ  ՀՀ կառավարությունը օտար ուժերի ազդեցության տակ է և օտար ուժերի հանձնարարություններով է որոշում կայացնում: Եթե դա այդպես է՝ այս կառավարությունը, այս վարչապետը մեկ վայրկյան իրավունք չունեն մնալ այս (Հայաստանի Հանրապետության) դրոշի ներքո: Բայց այդ մարդը չի կարողանում իմանալ դա ճիշտ է, թե սխալ… Հիմա մենք պետք է իմանանք՝ մեր կառավարությունը դավադիր կառավարություն է, թե դավադիր կառավարություն չէ, օտար ուժերի ազդեցության տակ է, թե օտար ուժերի ազդեցության տակ չէ»:

Հարգելի վարչապետ, դուք փաստորեն բացառում եք մեր երկրի վրա արտաքին ուժի ազդեցությունը: Ի հակադրություն ձեզ՝ ՀՀ  քաղաքացին չի կարողանում կողմնորոշվել մեր ինքնիշխան կամ օտար ուժի ազդեցության տակ լինել-չլինելու հարցում: Սա ամենևին զարմանալի չէ, քանի որ պաշտոնական լրատվությունը աշխարհաքաղաքական խնդիրները ոչ լիարժեք է լուսաբանում, հեռավոր վայրերի բնակիչների համար նաև հասանելի չէ այս խնդրին վերաբերող գրականությունը,  իսկ որոշ հարցերի վրա ընդհանրապես արգելք (տաբու) է դրված:

Դուք շատ կարևոր հարց եք բարձրացրել: Այս երկու հակասական տեսակետների վերլուծությունը լուրջ խնդիրներ կբացահայտի:

Մեր երկրի շուրջ 30 տարիների բարձրաստիճան պաշտոնյաներից միայն դուք  համարձակվեցիք այս կարևորագույն խնդրի մասին խոսել: Ձեր անհանգստությունը լիովին ըմբռնելի է, քանի որ կասկածի տակ է դրվում իշխանավորների՝ երկրի նկատմամբ նվիրվածության, անգամ՝ դավադիր ուժի հետ համագործակցության հարցը: ՀՀ իշխանության օտար ուժերի հետ դավադրության մեջ լինելու կամ նրանց  ազդեցության տակ լինել- չլինելու հարցի պատասխանը, կարծում եմ, պետք է փնտրել Հայաստանի Հանրապետության մոտ 30 տարիների անցած ճանապարհի և այսօր կատարվող գործընթացների մեջ:

Օրենսդրություն

Ինչո՞ւ է մեր Սահմանադրությունում և օրենքներում թափանցել հետևյալ դրույթը. «Եթե ՀՀ  միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:

Այսինքն, ՀՀ օրենքները ստորադաս են միջազգային փաստաթղթերին: Արդյո՞ք սա ոտնձգություն չէ ինքնիշխան երկրի նկատմամբ: Նաև մեկ այլ հարց: Արդյո՞ք մեր օրենքների  արժեզրկումը կատարվել է ՀՀ իշխանավորների նախաձեռնությամբ ու ցանկությամբ, թե՞ օտար ուժի միջամտությամբ: Եթե դուք համոզված եք, որ օտար ուժերի ազդեցություն չկա և իրոք, այստեղ էլ օտար ուժերի ազդեցությունն առաջին հայացքից  չի նկատվում, ապա ինչո՞ւ պատասխանատվության  չեք կանչում ՀՀ այն պաշտոնատար անձանց, ովքեր հեղինակ  են կամ մասնակից  հակապետական այս գործին և ինչու չեք վերականգնում ՀՀ օրենսդրության գերակայությունը:

Այժմ բերեմ որոշ  փաստեր, որոնցից արդեն պարզ կդառնա, որ ՀՀ օրենքների ձևավորման գործում առկա է եղել օտար ուժերի միջամտությունը և նրանց հետ մեր իշխանավորների  համագործակցությունը:

Տեղյակ չեմ, թե այժմ Ազգային ժողովում ինչպիսին է օրենքների նախագծերի կազմման կարգը, սակայն կարող եմ ասել, որ անկախությունից հետո ձևավորված Գերագույն խորհրդում հիմնականում ձևափոխվում էին Խորհրդային միության օրենքները: Հետագայում, 4-5 տարի անց, այդ կարգը փոխվեց՝ օրենքի նախագծերը՝ Համաշխարհային բանկի (ՀԲ), Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) և օտարերկրյա  այլ կազմակերպությունների դրամաշնորհների ուղեկցությամբ,  ներմուծվում  էին  Հայաստանի Հանրապետություն,  թարգմանվում հայերեն (թարգմանության մասին իմանում էին միայն խիստ սահմանափակ թվով մարդիկ), ապա ստեղծվում էին իբր օրենքների նախագծերը կազմող աշխատանքային փորձագիտական խմբեր (վարձատրվող, երբեմն 40-50 հոգի): Այս կերպ ներմուծված և հայկականացված  նախագծերը ներկայացվում էին որպես հայ մասնագետների մտքի արգասիք, ընդունվում էին խորհրդարանում և հաստատվում ՀՀ նախագահի կողմից ու դառնում ՀՀ օրենքներ: Այս ճանապարհով են անցել, օրինակ, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Էներգետիկայի մասին» օրենքները, ջրային  ու ընդերքի օրենսգրքերը և այլն: Դրամաշնորհներ են հատկացվել նաև, այդ օրենքներից շատերի համապատասխան նորմատիվային ակտեր ստեղծելու համար, օրինակ՝ «Ընդերքի մասին» օրենսգրքին վերաբերող նորմատիվային ակտերի մշակումը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից…

Գուցե սա է պատճառը, որ  հանքարդյունաբերությունը հիմնականում դուրս է բերված հարկային դաշտից  և գիշատչորեն կողոպտվում է Հայաստանի ընդերքը, անօգտագործելի են դառնում հողային ու ջրային համակարգեր (չի վճարվում ՀՀ տնտեսությանը հասցրած վնասը, զրոյացված է հանքային թափոնները ՀՀ տարածքում տեղադրելու համար վճարները, որը տարեկան միլիարդավոր դոլար է կազմում): Նույնը անփոփոխ կատարվում է նաև այսօր՝ թավշյա հեղափոխությունից հետո: Փաստորեն, ստեղծվել են ՀՀ ունեցվածքի կողոպուտ ապահովող՝ անհատներին հարստացնող, իսկ պետությանը աղքատացնող օրենքներ, որոնք անխափան գործում են առ այսօր:

Արդյո՞ք  այստեղ առկա չէ օտար ուժի միջամտություն կամ նրա հետ համագործակցություն և ինչո՞ւ չեք կասեցնում ժողովրդի ունեցվածքի կողոպտի, բնության ավերման ու թունավորման գործընթացը: Ո՞վ է ձեզ խանգարում: Ինչո՞ւ է լռում ՀՀ գլխավոր դատախազը:

Մեկ այլ օրինակ:  2002 թ. ընդունված ՀՀ «Ջրային օրենսգրքի» նախագիծը վերը նշվածի պես թարգմանվել է հայերեն, ստեղծվել է ավելի քան 40 հոգանոց աշխատանքային խումբ և ՀԲ-ի և USAID-ի դրամաշնորհներով (միայն USAID-ի բաժինը՝4,5 -5,5 մլն դոլար): Բոլոր պաշտոնական քննարկումներում այն ներկայացվում էր, որպես ՀՀ իշխանության կազմած օրենքի նախագիծ, սակայն սրա հասարակական ունկնդրումների ժամանակ (2002.04.25),  USAID-ի ՝  այս նախագծի համակարգող Մ. Ջոնսթեդը  այնպիսի տեղեկություններ հայտնեց, որ հանգուցալուծվեցին բազմաթիվ անորոշություններ ու բանավեճեր: Իր  զեկույցում նա ասաց.  «Քննարկվող ջրային նոր օրենսգրքի նախագիծը USAID-ի կողմից ֆինանսավորման արդյունք է:  Մենք ցանկանում ենք միջազգային հայեցակարգերը դնել ազգային հայեցակարգերի մեջ, և այս նախագծում արտացոլված դրույթները բխում են միջազգային կազմակերպությունների  սկզբունքներից…»:

ՀՀ Սահմանադրության և օրենքներում օտար ուժի համակողմանի միջամտության մասին է վկայում ստորև քաղվածքը. «Ռիո +10» պատմական ժամանակահատվածում Հայաստանում իրականացվել են բարեփոխումներ  գրեթե բոլոր բնագավառներում` կատարելագործվել է ՀՀ օրենսդրությունը` համահունչ դարձնելով Կայուն զարգացման սկզբունքներին» (Ռիո+10 Ազգային գնահատման զեկույց, Երևան, 2002, էջ 63): Հայտնի է որ, «Կայուն զարգացում» հայեցակարգի սկզբունքները  վերաբերում են համամարդկային գլոբալացման, ազգային պետությունների թուլացման ու վերացման,  ծնելության նվազեցման, աշխարհում միակենտրոն կառավարում ստեղծելուն և այլն:

Եթե ՀՀ օրենքներում առկա են  միջազգային հայեցակարգերը, ինչպես նաև՝ ազգային կոչված օրենքները բխում են միջազգային կազմակերպությունների  սկզբունքներից, ապա ՀՀ վարվելիք քաղաքականությունը որտեղ են արտացոլված: Եթե այս ամենը դուք համարում եք ընդունելի, ուրեմն դուք էլ, ձեր նախորդների նման, մասնակցում եք օտար ուժի թելադրանքով իրականացվող մեր երկրի կառավարմանը:

ՀՀ օրենքներում, օտար ուժերի  միջամտության փաստերը բազում են: Հուսամ, կպարզեք, թե անկախությունից հետո օրենքների ընդունման հետ կապված ինչ արտաքին դրամաշնորհներ  են եղել և ինչքան է կազմում դրանց ընդհանուր գումարը:

Պետության ունեզրկում

Հարգելի վարչապետ, ինչո՞ւ օտարվեցին երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և մեծ շահույթ ապահովող՝ կապի, էներգետիկայի համակարգերը, արդյունաբերական ձեռնարկությունները, հանքաքար վերամշակող գործարանները և ամենաշահութաբերը՝ առևտրի համակարգը:

Վստահ եմ, լավատեղյակ եք, որ անկախություն հռչակվելուց անմիջապես հետո միջազգային կազմակերպությունները` Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), ՀԲ,  Եվրամիություն (ԵՄ) և այլն, խոստանում էին խոշորածավալ ներդրումներ կատարելով Հայաստանը դարձնել առաջավոր ու ինքնաբավ երկիր, եթե ՀՀ իշխանությունը որդեգրի կառավարման համակարգի ապակենտրոնացման, պետական գույքի ապապետականացման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, արտադրության ու շուկայի ազատականացման, ապրանքների գների ու ծառայությունների սակագների բարձրացման, բնական ռեսուրսների հարկման քաղաքականություն, վերացվի մահապատիժը, առանձնակի վերաբերմունք դրսևորվի խղճի ազատությանը… գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և մյուս ոլորտներում, ավանդական չափանիշների փոփոխություն կատարվի, անցնել բարոյաէթիկական նոր չափանիշներ ձևավորող ուսումնական համակարգի, կոմունալ, առողջապահության, կրթության ոլորտների ինքնաֆինանսավորում, կարիքավորներին հատկացվող դոտացիաների սահմանափակում և վերացում, կառավարության, նախարարների, տնօրենների ծառայողական ֆոնդերի վերացում, ինչպես նաև ընդունել Համաշխարհային առևտրի բարեփոխման 10 հանձնարարականներով՝ շոկային թերապիայի միջոցով, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերականգնելու առաջարկը:

Նշված կազմակերպությունների դրամաշնորհների ուղեկցությամբ ժողովրդի ունեցվածքը  արագորեն դարձավ սահմանափակ թվով մարդկանց սեփականություն, նրանցից շատերը փակեցին չնչին գնով ձեռք բերածը և արտահանեցին տեխնոլոգիաները, սարքավորումները, ստացած շահույթի մի մասը և ուրիշ երկրներում աշխատատեղեր ստեղծեցին:

Մեր պետությունը զրկվեց արդյունաբերության տարբեր ճյուղերից, առևտրից, գյուղատնտեսությունից տրանսպորտի ու կապի միջոցներից առաջացած հսկայածավալ ֆինանսները տնօրինելու իրավունքից և նմանվեց այն մարդուն, որի ներքին կենսատու օրգանները, նենգ խաբեությամբ, հատել-հեռացրել են, իսկ արյան փոխարեն՝ երակներում շրջանառվում է կերակրի աղի լուծույթը՝ ֆիզիոլոգիական լուծույթը:

Այս այլափոխությունը կատարվեց Հայաստանին «փրկության» ձեռք մեկնած միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով և նույն ձեռքով էլ Հայաստանի Հանրապետության  Մոսկվայից կտրված պորտալարը արագորեն միացվեց Համաշխարհային բանկին և նրա գաղափարակից ու արյունակից կազմակերպություններին:

Տնտեսության շոկային թերապիան և վերը նշված մյուս գործոնները արագորեն վերացրին բնակչության միջին խավը: Միայն հետո պարզ դարձավ, որ  տարբեր առաքելությամբ ստեղծված Միջազգային կոչված կազմակերպությունները ավերման նույն նպատակն են հետապնդում և նրանց գործունեությունը փոխկապակցված մի շղթա է հիշեցնում:

Զարմանալին այն է, որ եթե ՀԲ-ն, ՄԱԿ-ը ձգտում են աղքատացնել ու փոշիացնել ազգային պետությունները, դա լիովին հասկանալի է՝ այդ է ցույց տալիս նրանց հետագծի գոնե 30 տարիները, ապա ինչո՞ւ են նույնը անում նաև ԵՄ-ն USAID-ն և այլ միջազգային կազմակերպություններ: Այս տեսակետը, հավանաբար շատերի մոտ վրդովմունք կառաջացնի այն առումով, որ ՄԱԿ-ի կանոնադրական առաքելությունն է՝ ապահովել ազգային պետությունների անվտանգությունը: Գուցե ժամանակին նա կատարել է իր դրական դերը, սակայն վերջին 30 տարիներին, նրա կայացրած որոշ որոշումները և միջազգային կոչված կոնվենցիաները ակնհայտորեն ցույց են տալիս ազգային պետությունների նկատմամբ նրա նույնիսկ թշնամական վերաբերմունքը: Օրինակ, ՄԱԿ-ը ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ. սիոնիզմը դատապարտող իր իսկ բանաձևը չեղարկեց և այդ նույն տարում՝ 1992 թ. շրջանառության մեջ դրեց «Կայուն զարգացում» հայեցակարգը, որը մերժում է ազգային պետությունների գոյությունը և ընդհանրապես, բազում հարցերում համահունչ  է սիոնիզմի գաղափարախոսությանը, իսկ ՄԱԿ-ի կառույցներից մեկի՝ Համաշխարհային բանկի գործունեությունը, ուղղակի փոթորիկ է առաջացրել ազգային պետությունների մեծամասնության տնտեսություններում: Միայն այսքանը բավարար է, որ ՄԱԿ-ի գործունեությունը քննող միջպետական հանձնաժողով ստեղծվի և տրվի նրա քաղաքական, իրավական և տնտեսական գնահատականը:

ՀՀ կառավարության վրա օտար ուժի ազդեցության վառ օրինակ է ՀԲ-ի  «ՀՀ էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգի վերականգնման ծրագիրը»  (Հաշվետվություն թիվ 18931 AM,  1999.02.08), որի մեջ ներկայացված են ՀԲ-ի կողմից ՀՀ-ին տրվելիք 185 մլն դոլար վարկի նախապայմանները: Այդ փաստաթղթում ՀԲ-ն իբր «հոգատարություն» է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ գրելով. «ՀՀ էներգահամակարգի սեփականաշնորհումը հիմնավորվում է նրանով, որ հետագա 15 տարիների ընթացքում այդ համակարգում պահանջվող 1,7 մլրդ դոլար ներդրումների 70%-ը պետք է կատարվի էներգատարության բնագավառում և Հայաստանի կառավարությունը ընդունում է, որ այս ներդրումների հետ կապված շուկայական ռիսկը մեծ է, հետևաբար ավելի լավ է ներդրումները կատարվեն մասնավոր սեկտորի կողմից»: Սակայն այս կեղծիքը բացահայտվում է հենց նույն փաստաթղթում, որի բովանդակությունը  ցույց է տալիս  Հայաստանի նկատմամբ նրա գիշատչական ու ավերիչ վերաբերմունքը:

Այդտեղ ասվում է. «2000-2001 թթ. ավարտել ջերմաէներգիայի արտադրման և էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունների սեփականաշնորհումը, մինչև 2003 թ. վերջը սեփականաշնորհել բոլոր էլեկտրաբաշխիչ, ջերմային և ոչ կարգավորիչ հիդրոկայան ընկերությունները, գերապատվությունը տալով պոտենցիալ, մասնավոր ներդրողին, վերացնել անապահով և արտոնյալ ընտանիքների զեղչերը, իրականացնել անջատումների քաղաքականությունը, էլեկտրականության սակագները ապահովեն մրցակցային շահույթ, մինչև սեփականաշնորհումն իրականացնելը, վերականգնել ձեռնարկությունների ֆինանսական կենսունակությունը և ապահովել նրանց վճարունակությունը»: Այդտեղ նաև ասվում է . «SAC-3 վարկի բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ ՀՀ կառավարությունը, նախքան էներգետիկայի մասին օրենքում կատարվելիք փոփոխությունները  Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելը, կհամաձայնեցնի այն Միջազգային զարգացման ընկերության հետ»:

Այս քաղվածքը ցույց է տալիս, որ ՀԲ-ն  անմիջական ազդեցություն է ունեցել  ՀՀ օրենսդրական դաշտի ձևավորման և կառավարության վարած քաղաքականության վրա, նաև՝ «մինչև սեփականաշնորհելը, վերականգնել ֆինանսական կենսունակությունը» կարգախոսվ իրականացվեց, օրինակ, Սևան-Հրազդան կասկադի և այլ օբյեկտների ապապետականացումը:

ՀՀ էներգահամակարգի ապապետականացման հետ կապված հանդիպեցի վարչապետ Ա. Մարգարյանին, ասացի, որ մեր դեմ փաստորեն պատերազմող Ադրբեջանում ամբողջ էներգահամակարգը մնում է որպես պետական սեփականություն, մասնավորացվել է միայն Բաքու-Ջեյհան նավթատարի 49 տոկոսը, որին Մարգարյանը պատասխանեց, թե պետք չէ անհանգստանալ, շուտով էներգահամակարգի մասնավորեցումը Ադրբեջանին էլ են պարտադրելու:

ՀԲ-ն, չհիմնավորված տվյալներ բերելով, պահանջում էր, որ Որոտանի թունելի շինարարության ավարտման մտահղացումից պետք է ձեռք քաշել (Սևանա լիճ, գործողությունների ծրագիր, 1998, Վերլուծություն, էջ 43):   Այս անգամ կառավարությունը չենթարկվելով նրա կարգադրությանը՝ իր սուղ միջոցների հաշվին ավարտին հասցրեց Որոտան-Կեչուտ թունելի շինարարությունը և 2004 թ. հանձնվեց շահագործման, սակայն չշահագործվեց: Պարզ չէ, թե ում կարգադրությամբ կամ միջամտությամբ, այդ արդեն հայտնի է ՀՀ կառավարությանը:

Պետության դերի թուլացումն ու նրա կառավարման համակարգի ապակենտրնացումն արտացոլված է նույնիսկ անապատացմանը վերաբերող ՄԱԿ-ի փաստաթղթերում: ՄԱԿ-ի հովանու տակ և նրա ֆինանսավորմամբ  կազմված «Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրում» (2001 թ.) ասվում է. «Պետությունը, ստանձնելով միայն համընդհանուր ազգային նշանակության հարցերի լուծման պատասխանատվությունը, ձերբազատվում է զուտ տեղական նշանակության հոգսերից և թողնում դրանք համայնքներին՝ իրենց սեփական պատասխանատվությամբ որոշելու խնդիրների առաջնահերթությունն ու լուծման եղանակները… Մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերություններում կբացառվի հիերարխիկ ենթակայությունը, բացառությամբ համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունների բնագավառներից»:  Նախատեսվում է նաև պետական կառավարման, տնտեսության կարգավորման և հանրային ծառայությունների հետագա ապապետականացում, ինչպես նաև համայնքների խոշորացմամբ և համայնքային փոքր ձեռնարկությունների լուծարմամբ` այդ ուղղությամբ կատարվող ծախսերի  կրճատում, նույնը`  կրթության, առողջապահության, մշակույթի և այլ ոլորտներում…

Զարմանալու ոչինչ չկա: Չէ որ միջազգային կազմակերպությունները պնդում են,  թե ազգային մտածելակերպը քաղցկեղ է մարդու օրգանիզմում, իսկ ազգային պետություններն արգելակում են մարդկության առաջընթացը:

Այստեղ բերված փաստերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի վրա օտար ուժի ազդեցությունը սկսվել է անկախանալուց անմիջապես հետո և այն կրել ու կրում է շարունակական բնույթ:

Հասկանալի է, դուք կարող եք առարկել, որ նշված ազդեցությունները, թե օրենսդրական, թե տնտեսական, օրինական են, քանի որ կատարվել են ՄԱԿ-ի, ՀԲ-ի և միջազգային կոնվենցիաների ազդեցությամբ: Եթե դա օրինական է, ապա օրինական է նաև այն, որ մեր երկրում կողոպուտին նպաստող օրենքների ընդունմամբ՝ կողոպտվել ու կողոպտվում է ժողովրդին-պետությանը պատկան ընդերքի և մյուս հարստությունները: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ, օրինակ,ազգային պետության վերացման քարոզը ինչ-որ մի պատահական կազմակերկության կողմից հանցագործություն է, իսկ հեղինակավոր Միջազգային կազմակերպության կողմից՝ օրինական ու օգտակար:

Կարծում եմ, հեռավոր գյուղում հեռուստացույց դիտողին հենց այդ դավադիր ուժի մասին մտածելն է տարակուսանքի մեջ գցել, իսկ այդ ուժն էլ սովորական ուժ չէ: Նա աներևակայելի նպատակ ունի՝ տիրանալ աշխարհին և կարգավորել նրա բնակչության թվաքանակը:

Հասկանալի է, որ խոսքը հուդայականության-սիոնիզմի մասին է: Նաիր ստեղծած կրոնի միջոցով կարողացել է ստեղծել կրոնական կայսրություն, իսկ վարկային քաղաքականությամբ՝ ֆինանսական կայսրություն, ինչպես նաև՝ «Կայուն զարգացում « հայեցակարգի միջոցով՝ աշխարհիկ կայսրություն: Եվ այս երեք ցանցերի մեջ ներառված է աշխարհի բնակչության մեծամասնությունը:

Չլիներ սիոնիզմը՝ թագավորներին չէին փոխարինի մի քանի տարով կառավարելու իրավունք ունեցող նախագահները, որոնցից շատերը ուղղակի չարիք են եղել իրենց կողմից կառավարվող երկրների համար, ազգային պետությունները կլինեին ինքնիշխան, չէին լինի գերհարուստ անհատներ և աղքատության մեջ տառապող  պետություններ, կպահպանվեին ազգային հավատքները…

Հակոբ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Փաստորեն հեղինակը ուզումա հետ գնանք սովետ։Ամեն ինչ պետական լինի։ Որպեսզի հարուստներ չլինեն, բոլորը հավասար աղքատ լինեն։Երանելի ժամանակներ երբ էլեկտրացանցերը պետական էին, հոսանքը ջրի գին էր, բայց մեկա բոլորը հոսանք էին գողանում, որի արդյունքում էլ սովետը քանդվեց։
    Դրանից հետո իներցիայով էլի հոսանք էին գողանում, բայց էտ հոսանքը արտադրվելու համար ուրան ի, մազութի, գազի համար պետք էր վճարել ու էտ գողացած հոսանքը դառնում էր պարտք պետության համար։
    Եթե սեփականաշնորհումը չլիներ, անկախ Հայաստանն էլ արդեն քանդված կլիներ։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031