Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի հետ կապված խնդրին արձագանքը ոչ միայն արագ ու արդյունավետ էր, այլև շատ ստեղծարար, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, երբ խոսքը հայերի մասին է։
Երեկ գիշերվանից սոցիալական ցանցերը ողողված են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի ու գյուղմթերքի գնման համար հավաքված հայերի համախմբումը, հումորն ու հետաքրքիր մոտեցումը ներկայացնող տեսանյութերով։
«Ծիրանի ինքնաբուխ փառատոն» Մոսկվայում՝ ամփոփելով ծիրանաշատ այս օրը՝ կես կատակ-կես լուրջ այսպես կարող ենք մեկնաբանել այն ամենն, ինչ տեղի ունեցավ այսօր՝ Հայաստանից դուրս, բայց հայերի շատ գործուն մասնակցությամբ։
Հայկական հյուրասիրություն, երգ ու պար, միմյանց հետ շփվելու և սոցիալական հարթակներում կարևոր հարցեր բարձրացնելու հնարավորություն, իսկ ամենակարևորը՝ գերատեսչություններին առաջացած հարցերը լուծելու համար ընձեռված ժամանակ, այս ամենի հետ մեկտեղ, կարևոր է, որ հայկական օգտակար մթերքը չհասցրեց փչանալ։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/samvel.valesyan/videos/3069581923122395
https://www.facebook.com/harut.axasyan.1/videos/2327792340849887
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը նույնպես շտապել է իր աջակցությունը հայտնել Մոսկվայում դժվարին իրավիճակում հայտնված հայ արտահանողներին՝ միաժամանակ չմոռանալով ևս մեկ անգամ հիշեցնել հայկական ծիրանի համի և օգտակարության մասին։
https://www.facebook.com/1200282816689768/videos/593211904957132
Օգտատերերը հայտնում են նաև բարեգործական նախաձեռնությունների մասին, օրինակ՝ հայկական արևահամ մրգի իրենց չափաբաժինը կստանան Մոսկվայի մանկատան երեխաները։
https://www.facebook.com/tonoyand/posts/3473504699348225
Եվ իհարկե, այսպիսի յուրօրինակ միջոցառումը հիանալի առիթ է ամուսնության առաջարկություն անելու համար․ այս դեպքում դրական պատասխանը երաշխավորված է։
Լուսանկարը՝ Շողեր Հարությունյանի