Ffa.am – «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում: 28-ամյա ֆուտբոլիստն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ.
«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»: