«Մենք հրաժարվելու ենք ավանդական դասախոսությունների ձևաչափից»,- ոստիկանության պարեկային ծառայության վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում ասաց Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը։
Նա նշեց, որ նախատեսվում են 5-ամսյա ինտենսիվ դասընթացներ, որոնց հիմնական շեշտադրումը լինելու է գործնական ուղղվածության վրա․ «Մենք ձգտելու ենք հմտություններ և կարողություններ զարգացնել։ Ընդ որում, մեծ տեսակարար կշիռ են կազմում ուսումնական պլանում այնպիսի առարկաներ, մոդուլներ, ինչպիսիք են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, արտակարգ իրավիճակներում տրանսպորտային միջոցների վարումը, հատուկ ֆիզիկական պատրաստությունը, կրակային պատրաստությունը, ծառայության իրականացման մարտավարությունը, մասնագիտական հոգեբանությունը և հաղորդակցման հմտությունները, ծառայողների էթիկան և բարեվարքությունը։ Առանձին մոդուլ ունենք ոստիկանության և հասարակության փոխհամագործակցության վերաբերյալ»։
Հայտարարվել է նաև դասընթացավարների մրցույթ, ըստ Միսակ Մարկոսյանի, նախատեսում են դասընթացավարներին էլ ներգրավվել դասավանդման գործընթացում․ «Մենք ունենալու ենք հնարավորինս փորձառու, որակավորում ունեցող և արհեստավարժ մասնագետներ, որոնք իրականացնելու են այս ուսուցումը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ