Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրությունը․ Էդմոն Մարուքյան

Հուլիս 18,2020 17:18

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես տեղյակ եք, մոսկովյան «Ֆուդ սիթի» վաճառքի կենտրոնի ադրբեջանցի սեփականատերերն արգելել են հայկական ծիրանի վաճառքն իրենց տարածքում։ Ազգային ատելության հիմքի վրա կատարված այդ արարքը կոպիտ կերպով խախտում է ՌԴ Սահմանադրության 29-րդ հոդվածի 2-րդ մասը, միաժամանակ հանդիսանում է հանցագործություն՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով։

Քաղաքացիաիրավական և աշխատանքային հարաբերությունները չպետք է ծանրաբեռնվեն ազգային պատկանելությամբ։ ՌԴ իրավապահ մարմիններին կոչ եմ անում համարժեք միջոցներ ձեռնարկել ՌԴ օրենսդրության այսպիսի կոպիտ խախտման դեմ. օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։

Շնորհակալությունս եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին՝ ծիրանի ներկրմամբ զբաղվող մեր համաքաղաքացիներին աջակցելու համար։ Մեր ոգին անկոտրում է։ Երկուշաբթի օրն այս դեպքի առնչությամբ մանրամասն նամակը համապատասխան ուղիներով կփոխանցվի ռուսական կողմին։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4067018033369893

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031