Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Գրիգորյան․ Պարեկային ծառայությունը պետք է դառնա ոստիկանության մյուս ծառայությունների փոփոխությունների համար լոկոմոտիվը

Հուլիս 18,2020 16:38

«Մենք ձգտում ենք այնպիսի մի ոստիկանության, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակարգին, ոչ թե ծառայում է օրվա իշխանության քաղաքական շահերին»,-ոստիկանության պարեկային ծառայության ներդրման թեմայով հանրային քննարկման ընթացքում ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքերով՝ պարեկային ծառայության ներդրումը ոստիկանության բարեփոխումների առաջին տեսանելի քայլն է․ «Մենք մի քանի խնդիրներ ենք ուզում լուծել պարեկային ծառայության ներդրմամբ։ Առաջին և ամենակարևոր խնդիրը արժեքային ու էութենական փոփոխության մասին է։ Արժեքային նոր համակարգ ունեցող ծառայություն, որը պետք է դառնա ոստիկանության մյուս ծառայությունների փոփոխությունների համար լոկոմոտիվը և օրինակը»։

Պարեկային ծառայությունը Երևանում կսկսի գործել 2021 թվականի առաջին եռամսյակին, իսկ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2022 թվականի առաջին եռամսյակին։ Քրիստինե Գրիգորյանի խոսքերով՝ այս փուլային մոտեցումը մի քանի նպատակ է հետապնդել․ «Պատրաստել բավարար որակով և բավարար թվով կադրեր, և ոչ թե ունենալ զանգվածային կադրերի կոնվեյեր, և հետո չունենալ այն որակը, որին մենք ձգտում ենք։ Մենք ոստիկանության հետ հավատում ենք, որ հիմքերի հիմքը սկսվում է կրթությունից, և կրթական ծրագրում ունենք բավական նոր մոտեցումներ՝ թե՛ մեթոդաբանության, թե՛ բովանդակության առումով»։   

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031