Ռուսաստանաբնակ հայերը շարունակում են գնել Հայաստանից արտահանված ծիրանն ու գյուղմթերքը, որի վաճառքը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայի food city շուկայում արգելվել էր։ Ըստ ծիրան արտահանող Լեռնիկ Ավագյանի՝ մոտ 65 ֆուռ ծիրան էր հանվել Մոսկվայի շուկայից, որը պատկանում է ադրբեջանցու:
Ընդ որում հայկական ծիրանի ու գյուղմթերքի իրացումը հոգում են ինչպես անհատները, այնպես էլ հայտնի գործարարներ։
Սոցիալական ցանցերում մարդիկ կիսվում են ծիրանի համար հերթ կանգնած հայերին ներկայացնող տեսանյութերով, ինչպես նաև չեն մոռանում հումորային, ոգևորիչ գրառումներ կատարել։
https://www.facebook.com/samvel.g.minasyan/videos/1400896710120666/
Կարդացեք նաև
Օգտատերերը հայտնում են նաև, որ հայերն անվճար ուտելիք, սուրճ և թեյ են բաժանում ծիրան գնելու համար երկար հերթում կանգնած մարդկանց։
https://www.facebook.com/1286706912/videos/pcb.10222160906953440/10222160949634507
https://www.facebook.com/1286706912/videos/pcb.10222160906953440/10222160896233172
Լուսանկարը՝ Դավիթ Ֆրանգ Տոնոյանի էջից
Տեսանյութերը՝ Արտակ Իգիթյանի ֆեյսբուքյան էջից