Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանատեղի է տրամադրվել Սանկտ Պետերբուրգում․ ԲՀԿ

Հուլիս 18,2020 15:16

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա, ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Դժբախտաբար, դա ազդել է նաև Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Ըստ դիտորդների և ականատեսների՝ կեսգիշերին մի շարք առևտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ: Շատ մատակարարներ մատնանշել են, իբր թե ապրանքի փչացած լինելու և հետագայում դրանք վաճառելու անհնարինության հանգամանքը, ինչը, անկասկած, կարող է ազդել բազմաթիվ ընտանիքների բարեկեցության վրա:

Ռուսաստաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առևտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաև տարածել տեղեկատվություն համացանցում: Այդ քայլերից հետո Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ. 59 հասցեում գտնվող LeoMall առևտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առևտրի կազմակերպումը, առևտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը` շուկաներից արտահանվող բոլոր ապրանքների վաճառքի համար, նաև ապրանքով լի բեռնատարները առևտրի համալիրի կայանատեղի տեղափոխելու հնարավորությունը՝ ապահովելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ու հետագա վաճառքը:

Գագիկ Ծառուկյանը նաև հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթև ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ փոխգործակցության համար և տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին՝ պարզելու բոլոր հանգամանքները և օգնության հնարավոր տարբերակները: Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով՝ ք. Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59, LeoMall առևտրի կենտրոն:

ԲՀԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031