Տավուշի շրջանում Ադրբեջանի հրահրած սահմանային բախումներին եւ լարված իրավիճակին անդրադարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր քաշային կարգերում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը: Նա ՖԲ իր էջում լիակատար սատարում է հայտնել Հայոց բանակին եւ հայ հերոս զինվորին:
Իմ հայ ժողովուրդ…
Դարեր շարունակ մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ մենք անպարտելի ենք։ Առաջ ենք գնացել մեր հզոր ու անկոտրում կամքով, հաղթահարել բազում դժվարություններ եւ երբեւէ չենք դադարել լինել ՄԱՐԴ, ՀԱՅ ՄԱՐԴ…
Հայ ազգով աշխարհն է հիանում, որի հիմնասյունը նաեւ մեր հայոց բանակն է։
Ամենամարտունակ ու հզոր բանակի մեր հայ զինվորներ։ Փառք ու պատիվ Ձեզ տղերք ջան։
Անհանգստացած եմ ստեղծված իրավիճակով, բայց ես գիտեմ, որ մեր զինվորները քաջ են ու անվախ։
Աստված պահապան մեր տղերքին եւ համբերություն անմահացածների ծնողներին։
Միշտ Ձեզ հետ:
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ