«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը հաղորդել է, որ հայկական բեռնատարների հետ կապված խնդիրը, որոնց մուտքը արգելվել էր Մոսկվայի «Food City» շուկայի տարածք, լուծվել է: Այս մասին հաղորդում է «Բաղրամյան 26» Տելեգրամի ալիքը:
Նշենք, որ «Food City» շուկայի ղեկավարությունը երեկվանից արգելել էր ծիրանով բեռնված հայկական բեռնատարների մուտքը շուկայի տարածք։ Տեղեկատվության համաձայն՝ շուկայի ղեկավարը ծագումով Ադրբեջանից է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը թեմայի վերաբերյալ գրառում է արել Ֆեսյբուք սոցիալական ցանցում. «Ոխերիմ թշնամի ծիրանի դեմ պայքարում էլ պարտվեցին… Մեր հայրենակիցների միասնական աջակցությունը ադրբեջանցի, ծիրանապայքարի դուրս եկած «հերոսներին» կրկին ի ցույց դրեց իրենց ոչնչությունը…
Նկարներում` հերթեր ծիրան գնելու եւ ներկրողներին աջակցելու համար, որոնց արգելել էին մեծածախ շուկայում ծիրանի իրացումն իրականացնել»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220542485245835
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկն էլ գրել է, որ այս պահի դրությամբ ծիրանն ամբողջությամբ չի վաճառվել: «Ընկերնե՛ր, Մոսկվայում ծիրանի խնդրի հետ կապված խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք, այն ամբողջությամբ վաճառված չէ։
Մեր հայրենակիցները այս պահին վաճառում են հետևյալ տեղերում։
-ТЦ Шелковый путь (МКАД 32-й км)
– Торгово-розничный центр <Бухта> (Дмитровское шоссе, 165 к. 1)
Մոսկվայաբնակ ձեր հարազատներին տեղեկացրեք, քանի որ շատերը դեռ չգիտեն»,-գրել է Արմեն Գրիգորյան անունով օգտատերը:
https://www.facebook.com/armen.grigoryan.9022/posts/3326629684064644
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ