Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծիրանապայքարի դուրս եկած «հերոսները» կրկին ձեռնունայն մնացին

Հուլիս 18,2020 13:24

Հայկական ծիրանի դեմ «պայքարում» նույնպես ադրբեջանցի «հերոսները» դատապարտված էին անհաջողության․ վաղ առավոտից ֆեյսբուքյան հայկական տիրույթում բազմաթիվ տեսանյութեր ու հրապարակումներ են ներկայացվում, որոնք պատկերում են հայկական ծիրանի համար գոյացած հերթերն ու հայտնում, թե որքան արագ Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքները:

Այս յուրօրինակ համախմբմանը արձագանքել են նաև ԱԺ պատգամավորները։

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք բացառիկ ժողովուրդ ենք։
Ինչպես գիտեք, արդեն երկու օր է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքների և, մասնավորապես, Մոսկվայի գյուղմթերքների շուկայում առաջացել էր բավականին լուրջ խնդիր. Ռուսաստանի ադրբեջանական մաֆիան ամեն կերպ խոչընդոտում էր եւ թույլ չէր տալիս, որպեսզի մեր հայրենակիցները Ռուսաստան տեղափոխած գյուղմթերքը կարողանային իրացնել ռուսաստանյան շուկաներում: Ամենամեծ խնդիրն առաջացել էր Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայում, որի կայանատեղիում երկու օր է՝ կայանած էին հայաստանյան պետհամարանիշերով բեռնատարներ ՝ բեռնված գյուղատնտեսական մթերքներով և մասնավորապես՝ ծիրանով:

Եվ երեկ, երբ շատերս կոչով դիմեցինք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին՝ հորդորելով օգնել, գնալ եւ հենց բեռնատարներից գնել հայկական գյուղմթերքը, սիրելիներս, տեղի ունեցավ իսկապես ֆանտաստիկ մի բան. Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ովքեր իրազեկվեցին, որ նման խնդիր կա, հարյուրավոր կիլոմետրեր հատելով՝ շարժվեցին դեպի տարբեր քաղաքների՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Վորոնեժ և այլ քաղաքների գյուղատնտեսական շուկաներ, որտեղ, ադրբեջանցիները, ձեռք բերելով շուկաների սեփականատերերի հետ համաձայնություններ, տարբեր արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չէին տալիս մեր բեռնատարների մուտքը շուկաների տարածք և ժամերի ընթացքում Ռուսաստանի մեր հայրենակիցները գնեցին Հայաստանից տարված ծիրանն ու գյուղատնտեսական այլ մթերքներ:

Երեկ ամբողջ գիշեր ինձ զանգահարում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայրենակիցները և ասում էին, որ պատրաստ են մեծ ծավալի ծիրան գնել, կոնտակտներ էին խնդրում Հայաստանից տեղափոխված բեռնատարների վարորդների և ֆերմերների, որպեսզի անմիջապես նրանցից կարողանան ձեռք բերել գյուղմթերքն ու հատկապես ծիրանը, որը ևս մեկ օր ու տոննաներով ծիրանը փչանալու էր:

Իսկապես հուզիչ էր տեսնել նման աննախադեպ միասնություն, և ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որ մեկ մարդու պես միավորվեցին և հատելով անգամ Մոսկվայից 100-200 կիլոմետր, հասան «Ֆուդ սիթի» շուկա և օգնեցին հայաստանցի իրենց հայրենակիցներին:
Սա ևս պատերազմ էր, և էս պատերազմում ևս մենք հաղթեցինք:

Քիչ առաջ տեղեկացա նաև, որ թե՛ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, թե՛ Ռուսաստանի հայերի միությունը կապ են հաստատել Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերի հետ, ընթացել են բանակցություններ և հույս ունենանք, որ խնդիրը վերջնականապես կկարգավորվի:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր արձագանքելով կոչին ՝ մեկ բռունցք դառած աննախադեպ հայրենասիրության օրինակ ցույց տվեցին:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/775032663317127

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոխերիմ թշնամի ծիրանի դեմ պայքարում էլ պարտվեցին…
Մեր հայրենակիցների միասնական աջակցությունը ադրբեջանցի, ծիրանապայքարի դուրս եկած «հերոսներին» կրկին ի ցույց դրեց իրենց ոչնչությունը…

Նկարներում` հերթեր ծիրան գնելու եւ ներկրողներին աջակցելու համար, որոնց արգելել էին մեծածախ շուկայում ծիրանի իրացումն իրականացնել։

https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220542485245835

https://www.facebook.com/1360320721/videos/10222734504655478/?id=1360320721&eid=ARCsYvjkFjRAzQIqGcybMvOidpMpl-ITnKh7IwLEKVRweJFEJhLREmZyltDQQQoq77w6pjfQrgERWO2u&hc_ref=ARREsyOn2YaYjXRSkKxpHyBvosP2gYh_xs_qxgydVzIsq3ei64iu8tkvnBCVaYLJ9Zk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031