«Մեծ հաշվով, Ադրբեջանի «փառապանծ» բանակը, որի մասին շատ են սիրում խոսել իրենց նախագահն ու պաշտպանության նախարարը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն եւ արդյունավետություն չի դրսեւորել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
«Խոսքը վերաբերում է նաեւ հակառակորդի «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերին: Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք շատ թանկ են եւ հիմնականում ձեռք են բերվում Իսրայելից: Ադրբեջանը կարծես թե բացառապես իսրայելական ԱԹՍ-ներ է օգտագործում, որոնք շատ թանկ են եւ արդյունք չեն տալիս: Այդ գումարներն, ըստ էության, կտրվում են Ադրբեջանի հասարակ ժողովրդի չափաբաժնից եւ ծախսվում այդ ուղղությամբ»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, որ իսրայելցի մասնագետներ են ժամանել Բաքու, Հովհաննիսյանը նկատեց. «Հաճախ է լինում, որ մեկ-երկու օրվա մարտերից հետո Ադրբեջանը սպառում է իր մարտական որակները եւ դիմում իր գործընկերներին՝ Թուրքիային, Իսրայելին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ