Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային, որ իր գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, այլ ոչ թե հակառակը». Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր

Հուլիս 18,2020 12:54

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Անտոն Պոլյակովի հայտարարությունը

«Ցավոք, վերջին մի քանի օրերի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրմանը: Առճակատման ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք կա, արդեն կան մարդկային զոհեր, և կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:

Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է բերել սարսափելի աղետի:

Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն կապավինի առողջ բանականությանը և թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում։

Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարության մեր դիվանագետներին հորդորում եմ ռացիոնալ դիրքորոշում ցուցաբերել. կողմերից մեկին աջակցություն հայտնող չմտածված հայտարարություններն արդեն հանգեցրել են լուրջ դիվանագիտական ​​սկանդալի:

Ուզում եմ հիշեցնել պարոն Կուլեբային, որ իր գերատեսչության հիմնական գործառույթը միջազգային ասպարեզում երկրի կարգավիճակի բարձրացումն է, այլ ոչ թե հակառակը։

Սադրանքներ և սխալներ չպետք է թույլ տրվեն:
Ուկրաինան պետք է չեզոքություն պահպանի»։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Հեղափոխական Ուկրաինան ընդդեմ հեղափոխական Հայաստանի՝ հանուն բռնատիրական Ադրբեջանի… Աչքիս հեղափոխականությունը տանուլ է տալիս…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031