«Արցախի ՊԲ-ի կողմից ԱԹՍ խոցելը չի կարող լինել հանգամանք, որպեսզի ասենք, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախի ուղղությամբ առանց տավուշյան մարտերի էլ պարբերաբար Ադրբեջանի ԱԹՍ-ներ խոցվում են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն այսօր հակառակորդի ԱԹՍ է խոցել: «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ: Այդպես էլ չի: ԱԹՍ-ը ցուցիչ չի, բայց ընդհանուր առմամբ բացառել չենք կարող»,-միաժամանակ շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ