Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և նորից անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Քարդաշյանը լուսանկարում կրում է դեղին հագուստ, իսկ մազերը կարմիր գույնի են:
«Եթե վրաս նաև բաց կապույտ գույն լիներ, ապա Հայաստանի դրոշը կդառնայի։ Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կցանկանայի ներկայացնել։ Այդպես բոլորդ կկարողանաք օգնել»,- գրել է Քիմ Քարդաշյանը:
Քիմը մեջբերել է այն նույն տեքստը, որն ավելի վաղ հրապարակել էր:
Նա մասնավորապես քննադատել է համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Հայաստանի հետ սահմանին՝ ընդգծելով, որ հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին:
Կարդացեք նաև
«Ես կանգնած եմ իմ հայրենակիցների կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր ներքաշված են երկրի սահմաններում վերջին լարված իրադարձությունների մեջ»,- գրել է Քարդաշյանը՝ գրառմանը կցելով #SupportArmenia (#ԱջակցենքՀայաստանին) հեշթեգը և ևս մեկ անգամ հիշեցնելով, որ գալիք շաբաթ Կոնգրեսում քննարկվելու է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը վերանայելու օրինագիծը
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ