Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ նախկին ռեկտոր. «Եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ». «Հրապարակ»

Հուլիս 18,2020 12:23

Կրթական ոլորտի ամենաինտրիգային հարցը երեկ հերթական փուլ մտավ։ Առաջին հայացքից այն հանգուցալուծում ստացավ՝ հօգուտ ԿԳՄՍ նախարարի եւ փոխնախարարի հովանավորյալ թեկնածու Դիանա Գալոյանի, սակայն, մյուս կողմից, նոր բարդություններ առաջացան։

Նախ, հիշեցնենք, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի հիմքով դատարանը կասեցրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ առկախված է, եւ բուհը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն է ղեկավարում։ Նախօրեին ԿԳՄՍՆ-ն դիմել էր դատարան՝ խնդրելով վերացնել հայցի ապահովման միջոցը եւ թույլ տալ, որ ռեկտորի ընտրությունը կայանա, ու դատարանը բավարարել էր նախարարի միջնորդությունը։

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը նշեց․ «Եթե գիտական աստիճանն անվավեր է ճանաչվել, ապա ընտրությունն ուժ չի կարող ունենալ»։
Նրա խոսքով, ռեկտոր ընտրվել՝ չի նշանակում ռեկտոր նշանակվել․ «Այստեղ կա ավելի կարեւոր հանգամանք, որ ռեկտոր ընտրվելով՝ դեռեւս չեն դառնում կամ նշանակվում ռեկտոր։ Ընտրության արդյունքները պետք է հաստատվեն կառավարության կողմից, հետեւաբար՝ դեռ վաղ է ասել, որ Տնտեսագիտական համալսարանն ունի նոր ռեկտոր։ Եվ այս պահին մեծ հարց է առաջանում, թե արդյոք կառավարությունը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, հաստատելո՞ւ է այս արդյունքները։ Ես դատական հայց եմ ներկայացրել, եւ թեեւ կասեցումը վերացվել էր, բայց հայցերն ընդունվել էին վարույթ, եւ դատական գործընթացների ավարտին ընտրության արդյունքները ճանաչվելու են անվավեր, որովհետեւ տվյալ խորհրդի անդամների շուրջ կեսն օրենքի խախտումներով է հայտնվել խորհրդում»։

Հարցին, թե մտահոգություն չունի՞, որ, այնուամենայնիվ, նախարարի ու փոխնախարարի հովանավորյալ համարվող Գալոյանին կնշանակեն ռեկտոր, պատասխանեց․ «Ես մեծ հույս ունեմ, որ կառավարության անդամները չեն կիսում այն ակնհայտ հովանավորչության մոտեցումները, որոնք իրականացվել են ԿԳՄՍ նախարարությունում»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031