«Երբ ասում ենք՝ Զանգակատան ուղղությամբ, դա չի նշանակում, որ Զանգակատան վրա են կրակել: Ուղղություն ասելով՝ նկատի ունենք այդ ուղղությամբ տեղակայված մեր մարտական հենակետերը: Իսկ բնակավայրի դեպքում առանձին շեշտվում է, որ հակառակորդը կրակել է բնակավայրի վրա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ըստ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ է վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։
«Այս պահին չկա տեղեկություն, որ հակառակորդը Զանգակատուն համայնքի վրա է կրակել: Այս ուղղությամբ մենք ունենք մարտական հենակետեր: Երեկ այս ուղղությամբ կրակոց էլի եղել է»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ