«Ճիշտ է, հրետակոծությունները հիմնականում դադարել են, սակայն տեղեկատվական տիրույթում շարունակվում է կեղծ օգտահաշիվներից խուճապի տարածումը, գնահատականների հնչեցումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տավուշյան սահմանագոտում լարվածության վերաբերյալ գնահատականներին:
«Լրատվամիջոցներին հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց: Միտում եմ նկատում, որ ընդհանրացնող եզրակացություններ են տրվում տեղի ունեցածին, թե ինչ վերցրինք, ինչ կորցրինք, թե ով հաղթեց, իսկ ով՝ պարտվեց: Դրա ժամանակը չի, վաղ է այդ մասին խոսելը: Կոչ եմ անում վերջ տալ նման մեկնաբանություններին»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ