Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»՝ ահավոր միտք է ստացվել, բայց, անշուշտ, ցավալի վրիպման հետեւանք է․ «Ազգ»

Հուլիս 18,2020 11:42

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի ապրիլի 8-ին կայացրել է «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու… մասին» N 439-Ն որոշումը: Այդ կարգը եւ այդ չափորոշիչը համապատասխանաբար շարադրվել են տվյալ որոշման N 1 եւ N 2 հավելվածներում: Մեկ տարի հետո՝ 2011թ. հուլիսի 28-ին, գործադիրի N 1088 որոշմամբ այդ հավելվածներից N 1-ում մեկ կետ հանվել է, իսկ N 2-ը (չափորոշիչը) շարադրվել է նոր խմբագրությամբ: Հետեւաբար, այս վերջինն էլ պետք է որ լինի մինչեւ այժմ գործողը: Բայց ԿԳՄՍ ներկայիս նախարարության մշակած ու այս օրերին քննարկվող նոր չափորոշիչների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման հրապարակված նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ոչ թե այս, այլ հին տարբերակը՝ 2010 թ. որոշման նշված հավելվածները: Մասնագետ չլինելով, չենք կարող այս փաստը իրավական տեսանկյունից գնահատել, բայց զուտ տրամաբանորեն սա մի տեսակ անհասկանալի է թվում:

Հանրակրթության նոր չափորոշչի նախագծին մանրամասն ծանոթանալու եւ մանավանդ հնի հետ համեմատելու հսկայական դժվարին աշխատանքը դեռ հասցրած չլինելով՝ չենք ուզում դատողություններ անել, բայց առաջին հայացքից նկատած երկու բան այնուամենայնիվ նշենք: e-draft.am կայքում հրապարակված նախագծի «Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները եւ… ակնկալվող վերջնարդյունքները» բաժնի 4-րդ կետում գրված է նաեւ, թե սովորողները «… գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»: Ահավոր միտք է ստացվել, բայց անշուշտ, ցավալի վրիպման հետեւանք է, գուցե մի բաց թողած բութի խնդիր: Պարզապես ուզեցինք հեղինակների ուշադրությունը հրավիրել, որ նկատեն եւ ուղղեն, հանկարծ այդպես չմնա հաստատվելիք տեքստում:

 

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդված ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031