Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է մինչեւ 2021 թ․ Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց․ «Ժողովուրդ»

Հուլիս 18,2020 11:04

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղեւորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել: Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի:

Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչեւ 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Այսինքն՝ հանրապետության տարածքում միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031