Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է. «Ժողովուրդ»

Հուլիս 18,2020 10:50

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, եւ այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում: Նախ՝ ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են:

ArmLur.am-ը փորձեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հասկանալ՝ ինչ իրավիճակ է Սահմանադրական դատարանում: Նախ՝ նա նշեց, թե Հրայր Թովմասյանը օգտագործելու է իր տարեկան արձակուրդը, որը կազմում է 30 օր, սակայն ունի նաեւ չօգտագործված օրեր եւ կարող է ավելի երկար արձակուրդում մնալ: ՍԴ աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծեց, որ Աշոտ Խաչատրյանն ասել է, որ չի ստանձնի իր պարտականությունները, քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն արվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031