Կորոնավիրուսի դեմ տարվող կառավարության միջոցառումների վերաբերյալ հանրային վերաբերմունքը պարզելու համար Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) այս տարի հունիսին իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն:
Հարցումն իրականացվել է հեռավար՝ հեռախոսազանգերի միջոցով, հարցմանը մասնակցել է 1517 հայաստանցի:
«Որքանո՞վ եք անհանգստացած, որ դուք կամ ձեր ընտանիքի անդամը, ծանոթը կվարակվեն կորոնավիրուսով» հարցին 64%-ը պատասխանել է՝ շատ անհանգստացած, որոշ չափով անհանգստացած՝ 21%, որոշ չափով չանհանգստացած՝ 6 %, ընդհանրապես չանհանգստացած՝ 9%
«Ինչո՞ւ այդքան էլ անհանգստացած չեք կամ ընդհանրապես անհանսգտացած չեք» հարցին 46%-ը պատասխանել է՝ մենք իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումներ, 18%
Կարդացեք նաև
-ը կարծում է, որ այս ամենը դավադրության տեսություն է, կեղծ վիրուս, 15%-ն իր կամ իր ընտանիքի համար վտանգ չի տեսնում, 8%-ը կարծում է, որ կորոնավիրուսը սովորական գրիպից ավելի վատը չէ, 6%-ը պատասխանել է՝ Ես չգիտեմ որեւէ մեկին, որը դրանից տուժել է, 2%-ն այն կարծիքին է, որ մի օր բոլորն էլ հիվանդանալու են, 2%-ն էլ պատասխանել է՝ ես արդեն վարակվել եմ:
«Որքանո՞վ եք անհանգստացած տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությամբ». հարցին 71%-ը պատասխանել է՝ շատ անհանգստացած, որոշ չափով անհանգստացած՝ 19%,
որոշ չափով չանհանգստացած՝ 4%, ընդհանրապես չանհանգստացած՝ 4%:
Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսային համավարակին կառավարության արձագանքից
Լիովին բավարարաված եմ՝ 48%
Որոշ չափով՝ 23%
Որոշ չափով չբավարարված՝ 11%
Ընդհանրապես չբավարարաված՝15%:
Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսային համավարակին խորհրդարանական կուսակցությունների արձագանքից
«Իմ քայլը» խմբակցությունից լիովին բավարարված են հարցվածների 45%-ը, որոշ չափով բավարարված՝ 18% , որոշ չափով չբավարարված՝ 7%, ընդհանրապես չբավարարված՝ 13%:
«ԲՀԿ»-ից լիովին բավարարված են հարցվածների 10%-ը, որոշ չափով բավարված՝ 12%, որոշ չափով չբավարարված՝ 14%, ընդհանրապես չբավարարված՝ 41%:
«ԼՀԿ»-ից լիովին բավարարված է 5%-ը, որոշ չափով բավարված՝ 7%, որոշ չափով չբավարարված՝ 14%, ընդհանրապես չբավարարված՝ 44%:
Կորոնավիրուսի լույսի ներքո արդյոք պետական կառույցների վերաբերյալ կարծիքը լավացել է, վատացել է, թե՝ մնացել է նույնը
Ոստիկանության նկատմամբ հարցվածների 65%-ի վերաբերմունքը լավացել է, անփոփոխ է մնացել՝ 19%, վատացել է՝ 8%:
Առողջապահության նախարարության նկատմամբ վերաբերմունքը՝ լավացել է՝ 64% , անփոփոխ է մնացել՝ 19%, վատացել է՝ 11%:
Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ՝ լավացել է՝ 27% , անփոփոխ է մնացել՝ 34%, վատացել է՝ 9%:
Պաշտոնյաների մասին կարծիք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հարցվածների 72%-ը պատասխանել է՝ շատ դրական, որոշ չափով դրական՝ 12%, որոշ չափով բացասական՝ 4%, շատ բացասական՝ 6%, չեմ լսել նրա մասին՝ 5%:
Արսեն Թորոսյան՝ շատ դրական՝ 39%, որոշ չափով դրական՝ 19%, որոշ չափով բացասական՝ 9%, շատ բացասական՝ 9%, չեմ լսել նրա մասին՝ 15%
Տիգրան Ավինյան՝ շատ դրական՝37%, որոշ չափով դրական՝ 22%, որոշ չափով բացասական՝ 9%, շատ բացասական՝ 8%, չեմ լսել նրա մասին՝ 16%:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան՝ շատ դրական՝ 16%, որոշ չափով դրական՝ 18%, որոշ չափով բացասական՝ 16%, շատ բացասական՝ 33%, չեմ լսել նրա մասին՝ 2%:
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյան՝ շատ դրական՝ 8%, որոշ չափով դրական՝ 15%, որոշ չափով բացասական՝ 19%, շատ բացասական՝ 37%, չեմ լսել նրա մասին՝ 9%:
Որքանո՞վ եք գոհ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը նվազեցնելու կառավարության սոցիալական ծրագրերից
Այս հարցին հարցվածների 45%-ը պատասխանել է՝ շատ բավարարված, որոշ չափով բավարարված՝24%, որոշ չափով չբավարարված՝ 13%, ընդհանրապես չբավարարված՝13%:
Որքանո՞վ են հանրային առողջության պահպանման խիստ միջոցներն արդարացված
Հաճախ արդարացված՝ 50% , երբեմն արդարացված՝ 32%, հազվադեպ արդարացված՝ 8%, երբեք՝ 5%:
Կորոնավիրուսի դեմ պայքարում պատասխանատվության վերաբերյալ հարցին հարցվածների 74%-ը պատասխանել է՝ կառավարության պատասխանատվությունն է պաշտպանել հանրությանը կորոնավիրուսից, 23%-ն ասել է՝ իմ պատասխանատվությունն է պաշտպանել ինձ եւ իմ շրջապատի մարդկանց, 3%-ը պատասխանել է՝ հանրության եւ կառավարության ընդհանուր պատասխանատվությունն է:
Ե՞րբ կյանքը կվերադառնա մինչ կորոնավիրուսային վիճակին
Հարցվածների 9%-ը պատասխանել է՝ անմիջապես, վեց ամսվա ընթացքում՝ 29%, մեկ տարվա ընթացքում՝ 17%, մեկ տարուց հետո՝ 19%, չգիտեմ՝ 26%:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ