Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայի շուկայից ադրբեջանցիները ՀՀ-ից արտահանված 65 ֆուռ ծիրան են դուրս հանել, արգելել վաճառքը

Հուլիս 17,2020 19:30

Մոսկվայի food city շուկայում երեկ գիշերվանից արգելվել է Հայաստանից արտահանված ծիրանի վաճառքը: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց ծիրան արտահանող Լեռնիկ Ավագյանը: Ըստ նրա՝ արդեն 65 ֆուռ ծիրան է հանվել Մոսկվայի շուկայից, որը պատկանում է ադրբեջանցու:

«Գիշերը բոլոր մեքենաները դուրս են հանել շուկայից, վարորդներին ստիպել են հանել մեքենաները՝ առանց մեր իմացության: Նույնիսկ հայկական համարներով մեքենաներով քաղաքացիներն այլեւս իրավունք չունեն մտնել այդ շուկա, առեւտուր անել: Դրսից ադրբեջանցիներ են եկել շուկա, տեղի շուկայի ադրբեջանցիներին վախեցրել են, նրանց նկարել են՝ ասելով, եթե հայերի հետ առեւտուր անեք, ձեր նկարները կուղարկվեն Ադրբեջան, ձեր ընտանիքներին վնաս կտան: Դա ինձ մտերիմ ադրբեջանցի է պատմել, որը միշտ ինձնից ապրանք էր գնում, ասաց՝ հիմա չենք կարող, վախենում ենք»,- պատմեց Լեռնիկ Ավագյանը: Նա նաեւ ասաց՝ ծիրանով բարձված մի քանի ֆուռերի վարորդներին էլ, որոնք ճանապարհին են, հեռախոսով փոխանցել են կանգ առնել, չշարժվել, մինչեւ շուկայում իրավիճակը շտկվի:

Հայ արտահանողները խնդրել են տեղի հայերին դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը. «Սա նախ եւ առաջ ապտակ է Ռուսաստանի կառավարությանը, նշանակում է՝ ադրբեջանցիները Մոսկվայում ունեն իրենց պետությունը, ոնց ուզում են, այնպես անում են: Այստեղ մի քանի բեռնափոխադրողի հարց չէ, սա մեծ հարված է ՀՀ գյուղատնտեսությանը, պատկերացրեք, եթե այս ապրանքը դուրս չբերենք, Հայաստանի գյուղատնտեսությունը կվերանա»:

https://www.facebook.com/armenpress/videos/609840799667370/?v=609840799667370

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031