Ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող լրատվամիջոցների հարցումներին՝ Հնդկաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան ասել է. «Մենք հետևել ենք հուլիսի 12-ից 13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։
Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:
Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»։