Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոս. «Եթե խոսում ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին, պետք է նշենք մարզչական կրթության կարեւորությունը»

Հուլիս 17,2020 17:14

Այսօրվա հեռավար ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսեց նաեւ համաշխարհային եւ հայկական ֆուտբոլում կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի մասին: «Ֆուտբոլը չի կարող լինել առանց մարզասերների, որովհետեւ ֆուտբոլը կիրք է եւ մարզասերները անպայման պետք է լինեն տրիբունաներում: Պետք է ունենալ պատասխանատվության շատ բարձր զգացում, եւ կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս առումով ճիշտ աշխատանք է տանում, երբ այլ երկրների նման նպաստում է, որպեսզի մարզասերը հետագայում վերադառնա ստադիոն եւ ամեն ինչ ընթանա իր հունով»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման՝ Խինես Մելենդեսի ծրագրի մասին, պարոն Կապառոսը նշեց, որ ինքը, երբ ֆուտբոլային կրթություն էր ստանում, սովորում էր հենց Մելենդեսից եւ նրա ներկայիս օգնականներից: «Եթե խոսում ենք ֆուտբոլի զարգացման մասին, պետք է նշենք մարզչական կրթության կարեւորությունը: Եվ եթե այդ մարզիչները, որոնք պետք է աշխատեն մանուկների, պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, համապատասխան կրթություն կստանան, դրանից կշահեն այդ ֆուտբոլիստները, որոնք, բնականաբար, լավ ֆուտբոլիստ դառնալու շանս կստանան: Այս կրթական գործընթացների եւ այն միջոցների շնորհիվ, որ ձեռնարկում է ֆեդերացիան, վստահ եմ, որ շատ լավ ֆուտբոլիստներ ի հայտ կգան, որոնք հայկական ֆուտբոլը կտանեն բարձունքներ: Մելենդեսն ու իր թիմը ոչ միայն տեխնիկայով ու տակտիկայով են կրթում մարզիչներին, այլեւ ֆիզպատրաստության առումով»,-ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031