Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները հեռահար քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և հավաստիացրել, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ, շեշտվել է հրադադար ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միջնորդական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունը»,-ասել է Պեսկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ