Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոակին Կապառոսը՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մասին. «Դրա համար պետք է իսկական թիմի մենթալիտետ ունենանք»

Հուլիս 17,2020 17:00

«Մինչեւ հիմա զրուցել եմ ազգային հավաքականի շուրջ 20 ֆուտբոլիստի հետ: Դրանց բնույթը հրապարակայնացնելու ենթակա չէ: Բայց կարող եմ ասել, որ հաճելիորեն զարմացրեց այն, որ բոլոր տղաները մեծ նվիրվածություն դրսեւորեցին եւ հավաքականում ելույթը շարունակելու ցանկություն արտահայտեցին»,-այսօր հեռավար ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Նա նաեւ խոսեց հավաքականը համալրելու հեռանկար ունեցող երիտասարդ ֆուտբոլիստների մասին՝ նշելով, որ նրանց պրակտիկա է անհրաժեշտ եւ քանի դեռ հստակ չի կարող ասել, որ նրանք դա կկարողանան՝ կարծիք հայտնելուց ձեռնպահ կմնա:

Հարցին, թե Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում ինչ շանսեր ունի եւ իրատեսակա՞ն է համարում հենց Ազգերի լիգայով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելը, Խոակին Կապարոսը պատասխանեց. «Նախ պետք է շատ մեծ ցանկություն ունենանք եւ քայլ առ քայլ, խաղ առ խաղ շարժվենք առաջ: Սկզբում դրվում է նպատակը, հետո այդ նպատակին հասնում ես: Բայց մենք պետք է վստահ լինենք, որ կարող ենք խաղալ ցանկացած մրցակցի դեմ, եթե իրոք իսկական թիմի մենթալիտետ ունենք: Եթե դաշտում համախմբված ենք` բոլոր ֆուտբոլիստների միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել այդ նպատակին»-վստահեցրեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031