Ռուսաստանի և Թուրքայի նախագահները նման են իրար, այդ պատճառով էլ նրանց հաջողվում է հանգուցալուծումներ գտնել անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ավտոռադիո»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Պեսկովն ասել է, որ բանակցությունների ժամանակ Պուտինը հստակ հարցեր է դնում և «նկատի է ունենում այն, ինչ ասում է», իսկ հետո անհապաղ կատարում է խոստումը:
«Պուտինը և Էրդողանն այս առումով նման են իրար, այդ պատճառով էլ նրանց հաջողվում է հանգուցալուծումներ գտնել անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ե՛վ մեկը, և՛ մյուսը պատասխան են տալիս իրենց խոսքերի համար, և՛ մեկը, և՛ մյուսը վերահսկում են իրավիճակը, կարող են պատասխանատու և արագ որոշումներ կայացնել, ինչն էլ անում»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ դա վերաբերում է նաև սիրիական հիմնախնդրին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ