Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է Հայաստանում առաջին վճարային մատանիների վաճառքը

Հուլիս 17,2020 16:35

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին է առաջարկում անկանխիկ վճարման նոր և ժամանակակից տարբերակ՝ վճարային մատանի:

Վճարային մատանին նոր քայլ է անհպում վճարումների ոլորտում և եզակի կրիչ է, որը ստեղծված է տեխնոլոգիաների, ֆինանսների և օգտատերերի նախասիրությունների հիման վրա:

Վճարային մատանիներն իրենցից ներկայացնում են պլաստիկ քարտի այլընտրանք, որի ներսում տեղադրված է չիպ-մոդուլ, որը թույլ է տալիս կատարել անկանխիկ վճարումներ և կանխիկացնել միջոցներ բանկոմատներից՝ NFC անհպում վճարման տեխնոլոգիայի միջոցով:

Վճարային մատանին կարելի է կցել ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող ցանկացած քարտին, իսկ եթե դեռ չունեք քարտ, ապա վճարային մատանու հետ միասին Բանկը կտրամադրի Ձեզ բանկային քարտ՝  նաև ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելու նպատակով:

Վճարային մատանու միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մատանին մոտեցնել անհպում վճարումներ ընդունող POS-տերմինալին կամ բանկոմատին և գործարքը կկատարվի ակնթարթորեն:

Վճարային մատանիների ստեղծման ընթացքում հաշվի են առնվել ժամանակակից աշխարհի և օգտատերերի պահանջմունքների վերջին միտումները: Մատանին ձեռքին կրելով  կարելի է սուզվել մինչև  50մ խորությամբ ջրի մեջ, այն ընկնելիս չի վնասվում, չի պահանջում վերալիցքավորում և աշխատում է ամբողջովին ավտոմատ կերպով:

Վճարային մատանին նաև հետաքրքիր և նորաձև աքսեսուար է` պատրաստված բարձրորակ կերամիկայից՝ տարբեր լուծումներով`  հարթ փայլուն, հարթ անփայլ մակերևույթով, եռանկյունաձև և արտաքին եզրերի տաշվածքով, տարբեր գույներով ` սև, սպիտակ, կապույտ, վարդագույն, ինչը լայն ընտրության հնարավորություն է ընձեռում տարբեր նախասիրություններ և ճաշակ ունեցող հաճախորդների համար: Այն  նաև հիանալի նվեր է հարազատ մարդու համար՝ ցանկացած առիթով: Մատանին հաճախորդներին է տրամադրվում հատուկ նվեր-տուփով:

Մատանիով անկանխիկ վճարում կատարելու համար կարիք չկա Ձեզ մոտ ունենալ բանկային քարտ, իսկ մինչև 20,000 ՀՀ դրամի վճարումները կարելի է իրականացնել առանց PIN կոդի մուտքագրման:

Վճարային մատանու արժեքը 125,000 ՀՀ դրամ է, գործողության ժամկետը՝ 5 տարի:

«Հայաստանում NFC տեխնոլոգիայով վճարային մատանու միջոցով վճարումների մեկնարկն անկանխիկ գործարքների զարգացման առումով ևս մեկ քայլ է: Վերջին տարիներին անկանխիկ վճարումներն ամբողջ աշխարհում դառնում են ավելի պահանջված: Այդ պատճառով առաջացել է հատուկ սարքերի  անհրաժեշտություն, որոնք կհեշտացնեն ծառայությունների և ապրանքների  դիմաց վճարումների իրականացման գործընթացը: Վճարային մատանին իր տեսակի մեջ եզակի պրոդուկտ է, որի օգտագործման հարմարավետությունն ու հեշտությունը բազմակի անգամ գերազանցում է վճարման այլ գործիքներին», – նշեց  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ` Սոֆյա Մաճկալյանը:

Մատանին կարելի է պատվիրել ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերից որևէ մեկում կամ առցանց` https://www.vtb.am/am/online-request/#privType-13  հղումով:

Առավել մանրամասն տեղեկություն պրոդուկտի վերաբերյալ կարելի է գտնել Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031