Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հեռավար մամուլի ասուլիսում պատասխանեց լրատվամիջոցների՝ իրեն ուղղված հարցերին:
Իսպանացի մասնագետն ասաց, որ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում մրցակցությունը բավականին բարձր էր: Ինքը բազմաթիվ խաղեր է դիտել, պատրաստվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնց վերլուծությունը, կարծում է, օգտակար կլինի:
Հարցին, թե շատ է խոսվում Հայաստանի առաջնությունում լեգեոներականների թվի սահմանափակման մասին՝ ինքն այդ հարցում ինչ դիրքորոշում ունի, Կապառոսը պատասխանեց. «Իհարկե, ցանկալի կլիներ, որ շատ ավելի մեծ թվով հայ ֆուտբոլիստներ հանդես գային հայկական ակումբների կազմում: Երեկ տեղեկացա, որ ֆեդերացիան պատրաստվում է հաջորդ մրցաշրջանի հետ կապված նոր նորմեր կիրառել: Կարծում եմ, որ եթե ավելի շատ թվով հայ ֆուտբոլիստներ խաղան մեր ազգային առաջնությունում, դրանից կշահի նաեւ մեր ազգային հավաքականը: Ես շատ զարմացած էի, որ լինում էին խաղեր, որ դիտում էի, ակումբների հիմնական կազմերում ոչ մի հայ ֆուտբոլիստ դաշտ չէր մտնում: Սա խանգարում է մեր պատանի եւ երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք կրթություն են ստանում մանկապատանեկան ֆուտբոլու, սակայն հետո բազմաթիվ լեգեոներականների պատճառով շանս չեն ստանում դրսեւորելու իրենց»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ