Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե լուրջ ջանքեր չգործադրեինք՝ պատվաստումային գործընթացը կտապալվեր. Գայանե Սահակյան

Հուլիս 17,2020 15:58

Մինչեւ 6 տարեկան երեխաները կորոնավիրուսի թեստ չեն հանձնում, որովհետեւ համաշխարհային վիճակագրությունը փաստում է, որ մինչեւ այդ տարիքի երեխաները COVID-19-ով գրեթե չեն վարակվում, եթե անգամ հիվանդանում էլ են, ապա շատ արագ արդյունքները փոխվում են եւ, հնարավոր է, մեկ օր հետո թեստը բացասական լինի: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Տիկին Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ պատվաստումային գործընթացը բավականին տուժել է եւ սկսած մարտ ամսից, նախորդ ժամանակահատվածի համեմատությամբ, պատվաստումների ցուցանիշները մոտ 27 տոկոսով նվազել են: Հիմնականում նվազել են ԿԿԽ-ի՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ հիվանդությունների դեմ պատվաստումները: Սակայն, տիկին Սահակյանը հույս հայտնեց, որ օգոստոսից ԿԿԽ-ի պատվաստման հոսքը կավելանա՝ դպրոց հաճախելու տարիքով պայմանավորված:

Գայանե Սահակյանն ասաց, որ եթե նախարարությունը ջանքեր չգործադրեր՝ պատվաստումային գործընթացը կտապալվեր եւ երկիրն ու բնակչությունը լուրջ ռիսկերի առաջ կկանգնեին. «Նախարարությունը անվտանգության միջոցառումներ ձեռնարկեց, բուժհաստատություններում համաճարակաբանական ֆիլտր գործածեց: Այն բուժհաստատությունները, որոնք ունեն երկու մուտք, դրանցից մեկը նախատեսվեց առողջ բնակչության համար: Եթե բուժհաստատությունը միայն մեկ մուտք ուներ, ապա հիվանդ քաղաքացին ուղղորդվում է մեկուսարան, իսկ առողջ բնակիչը՝ պատվաստումների կաբինետ: Բացի այդ, պոլիկլինիկաներում հստակ ժամեր սահմանվեցին՝ պատվաստումների եկող հաճախողների համար, անգամ երկու պատվաստվող չէին կարող կաբինետի առջեւ կանգնել: Ապրիլին այդ նվազման տոկոսն իջավ հասնելով՝ 11-ի: Մայիսին արդեն 8 տոկոս էր նվազումը: Հունիսին կրկին բարձրացավ՝ դառնալով 14 տոկոս՝ պայմանավորված կորոնավիրուսի ցուցանիշների աճով»:

Գայանե Սահակյանի խոսքով, եթե պատվաստման ենթակա երեխայի ընտանիքում կորոնավիրուսով վարակակիրներ կան, ապա պետք է նախանշված օրից սպասել 14 օր, որից հետո միայն հաճախել պատվաստման: Իսկ, եթե հենց կորոնավիրուսով հիվանդը պետք է ստանա պատվաստանյութ, ապա սպասում են այնքան ժամանակ, մինչեւ որ լիարժեք առողջացում կլինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031