Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը, որին մասնակցում էին երկու թեկնածու՝ բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը:
Խորհրդի 32 անդամներից գրանցվել էր 27-ը, քվեարկել էր 26-ը: Դիանա Գալոյանին «կողմ» քվեարկեց 22 հոգի, բոլորին դեմ՝ 3, անվավեր քվեաթերթիկ չկար: Տիգրան Մարտիրոսյանին միայն մեկ հոգի էր «կողմ» քվեարկել:
Դիանա Գալոյանը աջակցության համար շնորհակալություն հայտնեց, ասաց, որ կանի հնարավորինն ու անհնարինը համալսարանը զարգացման նոր որակի փոխադրելու համար: «Որեւէ մեկը չի կարող իր ապօրինի գործողություններով խոչընդոտել մեզ»,-շեշտեց նա: Հավելեց, որ իր մրցակից Տիգրան Մարտիրոսյանին ցանկանում է տեսնել իրենց թիմում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ