Հակաադրբեջանական բողոքի ցույց է անցկացվել Լոնդոնում՝ ՀՅԴ երիտասարդական միության կողմից, որի ընթացքում նրանց վրա են հարձակվել ադրբեջանցիները:
Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։
Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։
Ադրբեջանցի ցուցարարները հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, և ադրբեջանցիները ագրեսիվ պահվածք են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ «Սկզբում միայն բղավում էին, շատ անշնորհք ու բիրտ էին իրենց պահում՝ մեզ վատ խոսքեր ասելով և գրգռում էին։ Սկզբում ոստիկանների թիվը շատ քիչ էր, ադրբեջանցիները հարձակվեցին մեր տղերքի վրա, մի քանի ծեծկռտուք եղավ։ Ես մոտեցա մեկ ոստիկանի, ասացի՝ սրանք ֆանատիկոսներ են, ձեր պարտականությունն է, խնդրում եմ պաշտպանեք մեզ՝ լրացուցիչ ուժեր ուղարկեք ոստիկանների։ Այդպես էլ եղավ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը։
Կարդացեք նաև