Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որը բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթի մասնակիցներից մեկն է, զրկվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից: Այդ մասին արդեն տեղեկություն է հրապարակված նաեւ ԲՈԿ-ի կայքում:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Պարոն Գոգյանն Aravot.am-ին հայտնեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից, ծանուցումն էլ այսօր կուղարկվի տիկին Գալոյանին:
Մեր դիտարկմանը, որ փաստորեն նույն օրը Դիանա Գալոյանը զրկվում է գիտական աստիճանից, բայց միեւնույն պահին մասնակցում է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, որտեղ պահանջվող չափանիշներից մեկը հենց դոկտորի գիտական աստիճանն է, ԲՈԿ նախագահը պատասխանեց. «Ես չեմ իրեն ընտրում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ