Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Ադրբեջանի սադրիչ գործողությունների առնչությամբ. «Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայքնով բռնությունների կապակցությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։
Այս հակամարտության հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»։