«Պահապան» զարգացման հիմնադրամը դրամահավաք է սկսում. «Հուլիսի 12-15-ը գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերը։ Արդյունքում` զգալի վնաս է պատճառվել մեր սահմանը պահող տավուշցիների գույքին, տնտեսությանը, տներին։
Եկե՜ք մասնակցենք նրանց կյանքին, օգնենք վերացնել հարձակման հետևանքները, բարձրացնել Տավուշի դիմակայունությունը ու մարդկանց անվտանգությունը:
Այս նպատակին հասնելու համար «Պահապան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի և մի շարք գործընկերների հետ համատեղ հայտարարում են դրամահավաք ծրագիր՝ պատճառված վնասների վերականգնման և դիմակայուն համայնքների կառուցման նպատակով։
Ձեր հանգանակությունները կարող եք իրականացնել «Պահապան» հիմնադրամի էջից այստեղ՝ https://www.pahapan.org/en/donation/
Կարդացեք նաև
Նպատակի տողում նշել՝ Դիմակայուն Տավուշ։
Հիշեցնենք, որ Պահապան հիմնադրամը իր երեք տարվա գործունեության ընթացքում իրականացրել է Տավուշի սահմանամերձ գյուղերի դիմակայունության բարձրացման ծրագիր, որի շրջանակներում նորոգվել, կառուցվել եւ կահավորվել է թվով 13 թաքստոցներ, տեղադրվել են պաշտպանական կառույցներ, իրականցվել են տնտեսական զարգացման ծրագրեր սահմանապահ գյուղերում»: