Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն իր ՖԲ էջում գրում է. «Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն, սաղ-սալամաթ մեր տղաների մոտ է հայտնվել։
Սա շատ թանկարժեք ձեռքբերում է, նման կարգի ԱԹՍ-ները անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ասենք, ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած «система самоуничтожения», որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների եւ այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։
Կարճ ասած, եթե էս սարքը ողջ-առողջ մեզ մոտ է, ապա թշնամին պրոբլեմներ ունի, եւ մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»։
Կարդացեք նաև