Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ն անվավեր ճանաչեց Դիանա Գալոյանի գիտական աստիճանը

Հուլիս 17,2020 14:24

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

ՀՀ ԿԳՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 17.02.2015Թ ԹԻՎ 5Ա-Վ2 ՀՐԱՄԱՆԸ ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆԻՆ Ը.00.06 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍՈՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` «Oրենք») 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով,

Ուսումնասիրելով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որակավորման գործը (այսուհետ նաև` «Որակավորման գործ»), Դիանա Գալոյանի «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հիմնախնդիրները և հեռանկարները» վերտառությամբ ատենախոսությունը (այսուհետ նաև` «Ատենախոսություն»), ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները

ՊԱՐԶԵՑԻ

I. ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ

1. ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանով Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ Դիանա Գալոյանին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան,

2. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 12.12.2019թ. թիվ 50-Լ հրամանով ստեղծվել է Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով մասնագիտական հանձնաժողով (այսուհետ նաև` «Մասնագիտական հանձնաժողով»),

3. 05.02.2020թ.-ին Մասնագիտական հանձնաժողովը ԿԳՄՍ է ներկայացրել իր եզրակացությունը, որով արձանագրել է, որ Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ,

4. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ նաև` «ԲՈԿ») 09.07.2020թ.-ին ընդունել է թիվ 103ա հրամանը ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ հարուցելու մասին:

II. ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ

Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»:

Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` «Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով»:

Ըստ ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» (այսուհետ նաև` «Կանոնակարգ») 31-րդ կետի` «ԲՈԿ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 10-րդ, 11-րդ, ինչպես նաև 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մերժում է գիտական աստիճան շնորհելու մասին խորհրդի միջնորդությունը և մերժման մասին որոշումը ուղարկում է խորհուրդ»:

Ըստ Կանոնակարգի 11-րդ կետի` «Ատենախոսության մեջ հայցողը պարտավոր է նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր»:

Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի` «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

Վերոնշված նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԲՈԿ-ը հանդիսանում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության իրավահաջորդը և իրավունք ունի Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա վերանայել վերջինիս վարչական ակտերը:

Վարչական ակտը կարող է վերանայվել այն պահից վեց ամսվա ընթացքում, երբ ԲՈԿ-ը իմացել է անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին: Տվյալ դեպքում, ԲՈԿ-ը իմացել է այդ փաստերի մասին Մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Դրա հիման վրա ԲՈԿ-ը ձեռնարկել է Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրություն, ինչպես նաև կազմակերպել է լսումներ` Դիանա Գալոյանից գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովելու համար` ապահովելով նաև տեխնիկական միջոցների կիրառմամբ լսումների հեռավար իրականացումը: Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս ԲՈԿ-ի 09.07.2020թ.-ի թիվ 5Ա-վ2 հրամանի մասին իրազեկված է, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

Որակավորման գործի և Ատենախոսության ուսումնասիրության արդյունքում ԲՈԿ-ը բացահայտել է`

1. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 1.3. ենթագլխում առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ Семак Е.А. Учебно-методический комплекс по курсу «Международная экономическая интеграция» ուսումնական ձեռնարկից (2012թ.): Մասնավորաբար՝

1.1. ատենախոսության 52-րդ էջի 1-ին պարբերությունը և 2-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված ձեռնարկի 64-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ ,5-րդ պարբերություններից.

1.2. ատենախոսության 53-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 54-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 66-րդ էջի վերջին պարբերությունից, 67-րդ էջի 1-ին պարբերությունը՝ 69-րդ էջի 1-ին պարբերությունից.

1.3. ատենախոսության 56-րդ էջի 1-ին պարբերությունից մինչև 58-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 69-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 70-րդ էջի 2-րդ պարբերությունը.

1.4. ատենախոսության 58-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 60-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված ձեռնարկի 70-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 72-րդ էջի սկիզբը.

1.5. ատենախոսության 60-րդ էջի վերջին պարբերությունից մինչև 61-րդ էջի առաջին պարբերության կեսը՝ վերը նշված ձեռնարկի 72-րդ էջի 4.1 պարագրաֆից.

1.6. ատենախոսության 61-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 65-րդ էջի ավարտը՝ վերը նշված ձեռնարկի 73-76-րդ էջերից:

2. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 2.2. ենթագլխում առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ Journal of Human Development, Vol. 5, No. 1, March 2004 էլեկտրոնային ամսագրի Michael L. Faye , John W. McArthur , Jeffrey D. Sachs & Thomas Snow, «The Challenges Facing Landlocked Developing Countries» հոդվածից: Մասնավորաբար՝

2.1. ատենախոսության 80-րդ էջի 2.2 պարագրաֆի 1-ին 2 նախադասությունները՝ վերը նշված հոդվածի 1-ին էջի վերջին պարբերությունից.

2.2. ատենախոսության 81-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 2-րդ էջի 1-ին, 2-րդ, մասամբ՝ 4-րդ և 5-րդ պարբերություններից.

2.3. ատենախոսության 82-րդ էջի սկիզբը մինչև 5-րդ աղյուսակը՝ վերը նշված հոդվածի 3-րդ էջի 1-ին պարբերությունից, մասամբ՝ 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.4. ատենախոսության 84-րդ էջի 2-րդ պարբերությունը և 3-րդ պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 6-րդ էջի 2-րդ պարբերությունից, 9-րդ էջի սկզբից և 1-ին պարբերությունից, 10-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.5. ատենախոսության 88-րդ էջի 2-րդ պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 10-րդ էջի վերջին պարբերությունից.

2.6. ատենախոսության 89-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի 1-ին պարբերությունից, ատենախոսության նույն էջի 2-րդ պարբերությունը, 3-րդ պարբերության սկիզբը և վերջը՝ վերը նշված հոդվածի 13-րդ էջի վերջին պարբերությունից, մասամբ՝ 14-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.7. ատենախոսության 90-րդ էջի 1-ին պարբերության սկիզբը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 14-րդ էջի 2-րդ և 3-րդ պարբերություններից.

2.8. ատենախոսության 91-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 15-րդ էջի 1-ին, 2-րդ պարբերություններից.

2.9. ատենախոսության 93-րդ էջի 2-րդ պարբերությունը, մասամբ՝ 3-րդ պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 31-րդ էջի վերջին նախադասությունից, 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.10. ատենախոսության 94-րդ էջի 1-ին պարբերությունը՝ վերը նշված հոդվածի 32-րդ էջի 1-ին պարբերությունից.

2.11. ատենախոսության 95-րդ էջի 1-ին և 2-րդ պարբերությունները՝ վերը նշված հոդվածի մասամբ՝ 34-րդ էջի 1-ին պարբերությունից, 3-րդ, 4-րդ, 5-րդ պարբերություններից, 35-րդ էջի 1-ին 3 նախադասություններից.

2.12. ատենախոսության 96-րդ էջի 2-րդ պարբերությունից մինչև 97-րդ էջի ավարտը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 4-րդ, 5-րդ և մասամբ 6-րդ, 7-րդ պարբերություններից, նաև 22-րդ էջի առաջին պարբերությունից.

2.13. ատենախոսության 96-րդ էջի չորս առաջարկությունները և 266-րդ էջի 4-րդ նորույթը՝ վերը նշված հոդվածի 19-րդ էջի 2-րդ, 3-րդ, 4-րդ պարբերություններից և 20-րդ էջի 1-ին պարբերությունից:

3. Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսության 3.1. ենթագլխում առկա են արտագրություններ “ https://loysarev.wordpress.com” և «https://blognews.am» լրատվական էլեկտրոնային կայքից: Մասնավորաբար՝

3.1. ատենախոսության 100-րդ էջի 3-րդ պարբերությունից մինչև 101-րդ էջի 3-րդ պարբերությունը առաջին կայքի «https://loysarev.wordpress.com/2013/01/26/%D5%B0%D5%B0-%D5%A5%D5%B4-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8/» հղումով 2013 թվականի հունվարի 26-ով թվագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիր» հոդվածի նախաբանն է ամբողջությամբ: Ընդ որում, հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.2. ատենախոսության 102-րդ էջի 2-րդ պարբերությունը նույն հոդվածի «Եվրոպական հարևանության քաղաքականություն» բաժնի 1-ին և 2-րդ պարբերություններն են առանց հղումի:

3.3. ատենախոսության 104-րդ էջի առաջին նախադասությունը և 106-րդ էջի 1-ին պարբերության մեծ մասը կրկնում են նշված բաժնի 3-րդ պարբերությունը: Կրկին հղում է տրված միայն առաջին նախադասությանը:

3.4. ատենախոսության 106-րդ էջի 2-րդ պարբերությունը աննշան տարբերություններով կրկնում է «ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններ» բաժնի 1-ին և 3-րդ պարբերությունները, 106-րդ էջի 3-րդ պարբերությունը` «ՀՀ-ԵՄ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցային գործընթաց» գլխի 3-րդ և 4-րդ պարբերությունները: Հղումները բացակայում են:

3.5. ատենախոսության 107-108-րդ էջերը (մինչև 3.2 պարագրաֆը) համարյա ամբողջովին՝ https://blognews.am/arm/news/109421/vilnyus-haraberutyunneri-dzakhoxum-te-nor-skizb.html հասցեով տեղադրված 29 նոյեմբերի 2013 թվականով թվագրված «Blognews» լրատվական կայքի` «Վիլնյուս. հարաբերությունների ձախողո՞ւմ, թե նոր սկիզբ» հոդվածն է: Ընդ որում` 113-րդ և 114-րդ հղումները չեն համապատասխանում տվյալ նյութին:

Վերը նշված հատվածների մի մասում Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ առկա են նաև հղումներ, որոնք կրկնում են նշված աղբյուրների հղումները:

Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել:

Արդյունքում, ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը այն մասով, որով Դիանա Գալոյանին շնորհվել է Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, հանդիսանում է Օրենքի 63-րդ հոդվածի իմաստով անվավեր վարչական ակտ, քանի որ ընդունվել է օրենքի խախտմամբ:

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ.-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով`

ՈՐՈՇԵՑԻ

ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 – Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչել,
Սույն հրամանը կարող է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՍՄԲԱՏ ԳՈԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031