Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Իմ պլյուսը դնում եմ Դիանա Գալոյանի օգտին»

Հուլիս 17,2020 14:18

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ընթանում է խորհրդի նիստը: ՀՊՏՀ խորհուրդը ռեկտոր կընտրի երկու թեկնածուներից՝ Դիանա Գալոյան եւ Տիգրան Մարտիրոսյան:

Խորհրդի անդամներից ոմանք նեղսրտեցին, որ իրենց բուհի անունը դարձել է ծամոն, անգամ վերելակներում են հարցնում, թե ինչ եղավ ռեկտորի ընտրության հարցը, եւ այժմ ուրախ են, որ վերջապես այն կայանում է: Եղան նաեւ դժգոհություններ, որ երկու թեկնածուներն էլ բավարար չեն պատրաստվել:

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյան ասաց, որ լինելով պատասխանատու բոլոր հարցերում, խորհրդի քարտուղարությունից նախապես ճշտել էր՝ արդյոք խորհրդի անդամ լինելը կապվա՞ծ է պաշտոնի հետ: «Ես այստեղ իմ գտնվելը համարում եմ պատասխանատու քայլ, քանի որ սա այն բուհն է, որտեղ սկիզբ է առել իմ մասնագիտական մեկնարկը»,-ասաց նա: Դավիթ Անանյանը հավելեց, որ սկզբում որոշել էր դիմում ներկայացնել ու հրաժարվել անդամությունից, բայց այսօր որոշել է, այդ կերպ չվարվել, քանի որ այլեւս պետական պաշտոնյա չէ եւ կաշկանդում չունի:

Ասաց, որ երկու թեկնածուներն էլ եռանդով լի են, եւ եթե այսօր ռեկտոր չընտրեն, հետընթաց կապրեն, թեեւ ընդգծեց, որ երկու թեկնածուներն էլ կարող էին ավելի լավ պատրաստվել: Դավիթ Անանյանն ասաց, որ հավատում է Դիանա Գալոյանի պրեզենտացիային, մյուս թեկնածուին չի ճանաչում, բայց հույս ունի առնչվել: Ելույթի ավարտին էլ շեշտեց, որ իր պլյուսը դնում է Դիանա Գալոյանի օգտին:

Խորհրդի անդամներից Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք է սովորել, որ մեր հաջողությունները կախված են նրանից, թե ինչպիսի ընտրություն ենք կատարում: Նա ցանկություն հայտնեց, որ խորհրդի հավաքները լինեն եռամսյակը մեկ եւ ավելի հաճախ հնարավորություն ունենան հարցեր քննարկելու:

«ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շատ են եղել տարբեր կրթական հաստատություններում, որեւէ բուհ, անգամ ԵՊՀ-ն նման շենքային հնարավորություններ եւ տեխնիկական զինվածություն ունի, եւ չի կարող այսպիսի համալսարանում վատ կրթություն տրվի ուսանողներին»,-ասաց Վահագն Խաչատրյանը: Ապա հավելեց. «Մենք այսօր ընտրություն կկատարենք, բոլոր խոսակցությունները կմնան անցյալում, եւ սա կդարձնենք լավագույն տնտեսագիտական բուհը…1998 թ ես մի սխալ գործել եմ, կոչ եմ արել քվեարկել ԱԺ հանձնաժողովի նախագահներից մեկի օգտին, եւ սխալվել եմ, դրա համար այսօր իմ կարծիքը չեմ ասի հրապարակավ, բայց հավատացեք, որ կքվեարկեմ արժանավորի օգտին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031