Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6298 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 16-ը, ներառյալ` Գյումրիում իրականացվել է 5944 նմուշառման հետազոտություն, հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 987 քաղաքացի, նրանցից 305-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 378 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 29 դեպք։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան