Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետ ևս իր բոլոր հնարավորություններով Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին». Մեջլիսում Ադրբեջանին զորակցող հայտարարություն է արվել. Ermenihaber

Հուլիս 17,2020 13:56

Թուրքիայի խորհրդարանը (մեջլիսը) Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կողմնակալ և Հայաստանին մեղադրող հայտարարություն է արել։

Հայտարարության տակ ստորագրել են մեջլիսի 5 խմբակցություններից 4-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) և «Լավ» կուսակցությունների խմբակցությունները։ Հայտարարությանը չի միացել մեջլիսում 3-րդ ուժ հանդիսացող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»։

Հայտարարությունը մեջլիսի նիստի ընթացքում ընթերցել է խորհրդարանի փոխնախագահ Սյուրեյյա Սադի Բիլգինչը։ Դրանում ուղղակիորեն Հայաստանը մեղադրվել է «Ադրբեջանի վրա հարձակվելու», «Լեռնային Ղարաբաղը և շրջակա տարածքները բռնազավթելու» և «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը խոչընդոտելու» մեջ։

Մեջլիսը միջազգային հանրությանը կոչ է արել անհրաժեշտ կերպով արձագանքել Հայաստանի պահվածքին, որը ըստ թուրք օրենսդիրների՝ «իրավունքը արհամարհող» պահվածք է։

Մեջլիսի 4 խմբակցություններն իրենց հայտարարությամբ անվերապահ աջակցություն են հայտնել Ադրբեջանին։

«Երկու պետություն, մեկ ազգ ընկալմամբ մշտապես խաղաղության և անվտանգության պաշտպան հանդիսացող Թուրքիան, այսուհետ ևս իր բոլոր հնարավորություններով կշարունակի լինել Ադրբեջանի կողքին տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերջինիս ջանքերում»,- նշվել է հայտարարության մեջ։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031