Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:
Ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:
Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը։
«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն