Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը

Հուլիս 17,2020 13:40

2020 թվականի հուլիսի 15-ին կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլի նշանակալից դեմքերից մեկը՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշոտ Գուրգենի Սարիբեկյանը:

Նա ծնվել է 1932 թվականին Թբիլիսիում, որտեղ և սկսվել է նրա ֆուտբոլային ուղին: տեղափոխվելով Երևան՝ 1948-1951 թվականներին սովորել է Մռավյանի անվան դպրոցում: 1953-55թթ. եղել է Իժևսկ քաղաքի «Զենիթ» ակումբի ֆուտբոլի թիմի կիսապաշտպան:

1955 թվականին, ընդունվելով Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, ներկայացնում է ՖԻՄԱ-յի ֆուտբոլային թիմը, որի կազմում երկու տարի անց դառնում է Խորհրդային Միության ֆիզկուլտ ինստիտուտների ֆուտբոլային առաջնության չեմպիոն:

Ուսումն ավարտելուց հետո 1959 թվականին աշխատանքի է ընդունվում Երևանի մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց՝ նախ որպես մարզիչ, այնուհետև՝ դպրոցի ուսմասվար:

1981-1982 թվականներին որպես մարզիչ աշխատանքի է հրավիրվում Երևանի «Արարատ» թիմ: Իսկ 1982-ին վերադառնում հարազատ դպրոց, որտեղ և աշխատում է մինչև 2004 թվականը՝ զբաղեցնելով ուսմասվարի, այնուհետև՝ փոխտնօրենի պաշտոններ:

Աշոտ Սարիբեկյանը հայկական և համաշխարհային ֆուտբոլին տվել է այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են Սուրեն Մարտիրոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Հունան Պողոսյանը և ուրիշներ: Իսկ նրա մարզած Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը 1984-ին դարձել է Խորհրդային Միության գավաթակիր:

Կարող ենք վստահ ասել, որ հայկական ֆուտբոլի պատմության էջերում Աշոտ Սարիբեկյանը ունեցել է զգալի ավանդ ու թողել է իր հետքը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031