Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան ցանկացած իրավիճակում սատարելու է Ադրբեջանին». Անժելա Էլիբեկովա. «Փաստ»»

Հուլիս 17,2020 13:15

Ադրբեջանի կողմից լարվածության սրման, գործողությունների շարունակական բնույթի հիմնական պատճառի մասին է մատնանշում ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան. «Հիմնական առիթն առաջին հերթին կորոնավիրուսի պատճառով ստեղծված սոցիալ-տնտեսական լարվածությունն է, նավթի ցածր գները:

Ընդհանուր առմամբ, հիմնական նպատակը տնտեսական ոչ բարենպաստ իրավիճակի պատճառով մարդկանց սոցիալական դժգոհությունը մեր ուղղությամբ շեղելն է: Ի սկզբանե մտածված էր, որ պետք է ինչ-որ հաջողություն գրանցեին առաջնագծում ու այսպիսով իրենց հանրությանն ինչ-որ բան ներկայացնեն»:

Ա. Էլիբեկովան հավելեց. «Մեր բանակն ամբողջովին իր առաջ դրված խնդիրները փայլուն կատարում է: Կարողացել են և՛ դիրքեր բարելավել, և՛ հնարավորինս առանց կորուստների կատարել իրենց առաջ դրված պարտականությունները և խնդիրները, թեպետ, ցավոք, նաև զոհեր ունենք»:

Խոսելով այլ հնարավոր զարգացումների և դրանց հետևանքների մասին՝ ռազմական փորձագետն ընդգծեց. «Եթե Ադրբեջանն այս տեմպերով շարունակի, պարզ է, օր օրի ավելի մեծ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի կորուստներ է կրելու: Ադրբեջանի կորուստներն այդ դեպքում գնալով աճելու են, որովհետև վերջին օրերին հասկանալի է, որ մեր բանակի առջև հակառակորդի ցանկացած սադրանքի չոր, կոպիտ ու ամենակարևորը թիրախային պատասխանելու հստակ խնդիր է դրված, ինչը, կարծում եմ, տղաները բավականին հաջող են կատարում»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի առանձնակի ակտիվությանը, Ա. Էլիբեկովան ասաց, որ Թուրքիան, մեծ հաշվով, ցույց է տալիս այն, ինչը միշտ է ցույց տալիս. «Բնական է, որ Թուրքիան ցանկացած իրավիճակում սատարելու է Ադրբեջանին: Իրենց այդ բուռն և անդադար սպառնալիքները մեր հասցեին մեզ համար պետք է ազդակ լինեն առ այն, որ, այնուամենայնիվ, Արցախի հարցում Թուրքիան միշտ կանգնելու է Ադրբեջանի կողքին»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031