Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները փորձեցին խլել հայկական դրոշները՝ հայկական կողմի մասնակիցներին փորձելով մարմնական վնասներ հասցնել

Հուլիս 17,2020 13:22

Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի ունեցավ լեհահայերի ինքնաբուխ հավաք, որի նպատակն էր մեր զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։

Հավաքի ընթացքում տեղի ունեցավ Լեհահայոց Հոգևոր հովիվ Տարոն Վարդապետ Ղուլիկյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Յուզեֆ Նաումովիչի համատեղ աղոթքը, իսկ Հայ-Լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը հանդես եկավ ելույթով։

Չնայած ինքնաբուխ հավաքը կրում էր խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ կատարեցին՝ փորձելով խլել հայկական դրոշները, հայկական կողմի մասնակիցներին փորձելով մարմնական վնասներ հասցնել։

Կրկին անգամ, հավաքված հայերով, մենք միջազգային հանրությանը փորձեցինք հասցնել, որ ադրբեջանական հիստերիկ գոռգոռոցից չենք վախենում, որ երբեւէ ագրեսորի դերում հանդես չենք գալու, որ մենք խաղաղություն ենք պահանջում, որ մենք խոսում ենք ուժեղի դիրքերից։

Հայտնում ենք, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն էին Լեհաստանի հայկական փոքրամասնության կազմակերպությունները։

Լեհ-հայկական հիմնադրամի ու հայ-լեհական հասարակական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031