Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողները Երևանին և Բաքվին զսպվածության կոչ են անում

Հուլիս 17,2020 13:04

ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հետևանքով մարդկային զոհերի համար:

«Երկու երկրներին հիշեցնում ենք, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս նրանք ստանձնել են խաղաղությանը նպաստելու հանձնառություն: Ուստի, կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակն ապաէսկալացնելու համար և զերծ մնալ բորբոքող հռետորաբանությունից»,-շեշտել են համազեկուցողները:

Նրանք նաև Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել վերսկսել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչի մասին նշել են նաև համանախագահները հուլիսի 15-ի հայտարարությունում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031