«Ամերիկայի ձայն». Հուլիսի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական վերջին ընդհարմանը:
Իր հայտարարության մեջ պետքարտուղարն ասել է. «Կովկասի տարածաշրջանում Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով վերջերս տեղի ունեցած ուժի կիրառման փաստով, որի ընթացքում եղել են զոհեր:
Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածներին և կողմերին կոչ անում անհապաղ նվազեցնել լարվածությունը և վերականգնել իմաստալից երկխոսությունն ու զինադադարը՝ Մինսկի խմբի համանախագահների հետ բովանդակային բանակցություններ վերսկսելու համար»: