Սոցցանցերում մի շարք հանրային գործիչներ, օգտատերեր պատրաստակամություն են հայտնել Երեւանում հյուրընկալելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ մինչեւ իրավիճակը հանդարտվի: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Շատ շնորհակալ ենք պատրաստակամության համար: Ինձ էլ են շատերը զանգել եւ ասել, որ կարող են մի քանի ընտանիքի հյուրընկալել, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Բնակիչները մնում են իրենց համայնքներում, եւ ամեն ինչ արվելու է նրանց ապահովության համար: Եթե այս առնչությամբ որեւէ ծրագիր լինի, ապա այն կլինի ոչ թե անհատական, այլ ընդհանուր: Բայց այս պահին, կրկնեմ, կարիք չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ