Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կեղծ SMS-ներ է ուղարկում ՀՀ քաղաքացիներին, չտրվեք դրան». Արծրուն Հովհաննիսյան

Հուլիս 17,2020 12:04

Անցնող գիշերը հակառակորդը հետաքրքիր տեղեկատվական արշավ է իրականացրել: ՀՀ քաղաքացիների տարբեր հեռախոսահամարներին ստացվել են կեղծ SMS հաղորդագրություններ՝ իբրեւ թե հայկական կողմի զոհերի, սարսափելի իրավիճակի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության mil.am կայքի անունից կեղծ SMS -ը

Նրա խոսքով՝ հաղորդագրությունները եղել են լատինատառ եւ ինչ-որ տեղ անհասկանալի: «Չտրվեք դրան: Օպերատորներն աշխատում են իրավիճակը շտկելու եւ հերքող հաղորդագրություններ ուղարկելու ուղղությամբ»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031