Անցնող գիշերը ՀՀ ողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից իրականացվել են մոտ 120 կրակոցներ եւ հրադադարի խախտումներ՝ հիմնականում կիրառելով հրաձգային եւ ավելի մեծ տրամաչափի զենքեր, իսկ հրետանային միջոցներ չեն կիրառվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցներն իրականացվել են ոչ միայն Տավուշի հատվածում՝ վերջին օրերի բուն մարտական գործողությունների շրջանում, այլեւ Տավուշի ողջ սահմանագոտու երկայնքով՝ այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են նաեւ Գեղարքունիքի եւ Նախիջեւանի հատվածում: Եթե ամփոփենք հրադադարի 120 խախտումները՝ կարելի է համարել, որ լարվածությունը զգալի թուլացել է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է հայկական կողմի վիրավորներին, Հովհաննիսյանը հայտնեց, որ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ